Saturday, 08 06 2024
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան

Պաշտոնական․ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրած հանրապետության նախագահի թեկնածուի անունը: ՀՀԿ թեկնածուն Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ (1996-1997) Արմեն Սարգսյանն է:

Հանդիպումը տեղի է ունեցել այսօր նախագահի նստավայրում:

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին: Հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

1992-1996 թթ. եղել է ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, 1993-1994 թթ.՝ ՀՀ գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպան Եվրամիությունում: 1995-1996 թթ.՝ ՀՀ դեսպան Բելգիայում, Նիդերլանդներում, Վատիկանում, Լյուքսեմբուրգում:

1996 թվականից մինչև 1997 թ-ի փետրվար եղել է ՀՀ վարչապետ, 1998-2000 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում:

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

Արեմն Սարգսյանը «Knightsbridge Group» ընկերության հիմնադիրն է, որը բաղկացած է արդյունաբերության տարբեր ճյուղերում գործող ավելի քան 15 ընկերություններից, որոնք ներգրավված են Եվրոպայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի և Ղազախստանի նախագծերում:

Բացի այդ, նրա հիմնադրած «Highbury Grup»-ի կազմում գործող «Ленинград» կորպորացիան Ռուսաստանի հյուսիսարևելյան շրջանում էլեկտրաէներգետիկ և ինժեներական խոշոր ծրագրեր իրականացնող «Энергопроект» ընկերության բաժնետերն է:

Ավելի վաղ, մտավորականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նշել էր որ ապագա նախագահը պետք է լինի անկողմնակալ մարդ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

 

Ըստ նախնական տվյալների, նախագահի ընտրությունը Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում