Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների կողմից խաղադրույք կատարելու համար տուգանքները շեշտակի բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք մենք քննարկման առարկա կդարձնենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Առաջարկները վերաբերում են յուրաքանչյուր դեպքի հաջորդականության իրավական ճիշտ ամրագրմանը, ինչպես նաև լոտոների կարգավորմանը ՝ որպես գործունեության առանձին տեսակ»,- ասաց Ֆարմանյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անչափահասներից առաջին անգամ խաղադրույք ընդունելու համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Եթե այդ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում