Saturday, 08 06 2024
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին

Վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը՝ Կրեմլի շատ լուրջ վերահսկողության ներքո. Աղասի Ենոքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

-Պարոն Ենոքյան, Հայաստանը 3 ամիս հետո անցում կկատարի խորհրդարանական կառավարման մոդելին, բայց մինչ այս պահը հստակ չէ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը։ Ներիշխանական տիրույթում ընթացող գործընթացներն ինչպե՞ս եք գնահատում։

-Ես կարծում եմ՝ այս պահին իշխանության ներսում առանձնապես ոչինչ չի կատարվում։Պարզ է, թե ով է լինելու երկրի ղեկավարը, նա ով հիմա է երկրի ղեկավարը՝ կշարունակի լինել այդպիսին. այստեղ որևէ գաղտնիք չկա։ Սերժ Սարգսյանը սրան եկել է բավականին մեծ դժվարությունների գնով՝ հիշեք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, նա այդքան զոհերի գնով է եկել իշխանության։ Մի քիչ անհասկանալի է այն կոկետությունը, որ հիմա ցույց է տալիս և հստակորեն չի ասվում, որ նա է լինելու վարչապետը։

-Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ նա հայտարարում էր, որ չի լինելու վարչապետ։ Ի՞նչն է խանգարում, ըստ ձեզ, հստակ հայտարարել հիմա, որ մտափոխվել է։

-Ես կարծում եմ, որ այն ժամանակ նա պարզապես լեզվի սայթաքում է թույլ տվել, երբ ասել է, որ չի հավակնելու այդ պաշտոնին։ Գուցե տակտիկական հնարք էր, որպեսզի անցկացնի այդ Սահմանադրությունը։ Որևէ խնդիր չեմ տեսնում՝ բացի իր ասած այն հայտարարությունից, որ նա չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Ոչ քաղաքական, ոչ էլ իրավական խնդիր չկա։ Շատ ավելի լուրջ խոչընդոտներ են հաղթահարվել, ժամանակին այլ երկրի քաղաքացի եկավ և զբաղեցրեց նախագահի պաշտոնը՝ ընդամենը կեղծ ժեկի թղթով։

-Վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի անգամ խորհրդարանում ասել է, որ ցանկություն ունի և պատրաստ է 2018-ից հետո էլ զբաղեցնել այդ պաշտոնը։ Այս դեպքում ներիշխանական հակամարտություն հնարավո՞ր է։

-Ոչ, որովհետև վարչապետը չի տիրապետում քաղաքական լծակների, որպեսզի իր այդ ցանկությունը կարողանա պնդել։ Այսինքն՝ վարչապետը նոր կառավարության մեջ որոշակի տեղ կունենա, բայց միայն այդքանը։

-Օրերս նախագահ Սարգսյանը ԱԺ խորհրդի կազմին հրավիրել էր նախագահական նստավայր, բացի «Ելք» դաշինքից, բոլոր քաղաքական ուժերը մասնակցում էին այդ հանդիպմանը։ Սերժ Սարրգսյանը ցանկություն է հայտնել, որ 4-րդ նախագահն ընտրվի ընդարձակ համաձայնությամբ։ Ի՞նչ դերակատարություն կունենա այդ համաձայնության մեջ դե ֆակտո ընդդիմադիր  «Ծառուկյան» դաշինքը։

-Ես կարծում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե ընդդիմություն է, որովհետև նա դե ֆակտո իշխանության մաս է, իշխանության համակարգի այն լցոնն է, որով պետք է ցույց տալ,թե Հայաստանում կա ընդդիմություն։ Իրականում այդ դաշինքը որևէ ընդդիմադիր կեցվածք չունի, Սերժ Սարգսյանից տարբեր քաղաքական զարգացման հեռանկար չի տալիս։ Այդ դաշինքի միջոցով կարելի է շատ հանգիստ մանիպուլյացնել, մի պահի ուղարկել ընդդիմություն, հետո բերել իշխանություն։ Տարբեր մարտավարական խնդիրների ժամանակ ասել՝ հիմա իշխանական ես, վաղը նորից ընդիդմություն, բայց դրա իմաստը չեմ հասկանում։ Պարզ է, որ Հայաստանում հիմա չկա ընդդիմություն, դա Հայաստանը դարձնում է շատ խորը խոցելի, շատ թույլ, Հայաստանը դարձնում է այնպիսի երկիր, որ ցանկացած պահի մի նոր «Սասնա ծուռ» կարող է ինչ-որ տեղից հայտնվել։ Ոչ միայն սոցիալական պատճառներով, անարդարությունների հետ կապված՝ ամեն պահի կարող է լինել։ Քաղաքական խողովակներ չկան, որոնցով այս գոլորշին դուրս գա։

Փաստորեն դրա փոխարեն մենք փակում ենք որևէ տեսակի ընդդիմություն լինելու հնարավորությունը, ինչը սխալ և վտանգավոր է երկրի համար։ Երբ «Ծառուկյան» դաշինքին ինչ-որ պահի ասում են՝ այս պահին դու պետք է ընդդիմություն լինես կամ չլինես՝ լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժ գոյություն չունի։ Սա շատ վտանգավոր և վատ միտում է։

-«Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների բողոքի երթ է նախաձեռնել և նորից հայտնվել քննադատությունների թիրախում։ Շատերը նշում են, թե ոչ թե պատճառի, այլ հետևանքի դեմ են պայքարում։ Ի՞նչ կտա այս նախաձեռնությունը «Ելք»-ին։

-Ես կարծում եմ՝ երկու պատճառ կա։ Առաջինը նրանք շատ լավ են հասկանում, որ եթե դնեն կառավարության հրաժարականի պահանջ՝ ոչնչի չեն կարող հասնել։ Եվ երկրորդ՝ հույս ունեն, որ այդ երթով կարող են որոշակի ակցիա անել, ցույց տալ իրեն գոյությունը, չափել իրենց կարևորության աստիճանը հասարակության մոտ։ Սա կոնկրետ PR ակցիա է, որն իրենց համար կարևոր է։

-Նախընտրական շրջանը ցույց տվեց, որ «Ելք»-ի ընտրազանգվածը փողոցային պայքարի կողմնակցիներ չեն։ Մտավախություն չկա՞, որ մարդկանց փողոց դուրս բելերով՝ նրանք կկորցնեն իրենց պոտենցիալ ընտրազանգվածին։

-Ընտրազանգվածի մասին հիմա իմաստ չունի խոսել, ընտրությունները հեռվում են։ Աջակիցների մասին դժվարանում եմ խոսել, դժվար է պատկերացնել՝ ովքեր են նրանք, ինչ սոցիալական խումբ է, հիմա այդ խումբը բազմաշերտ է։ Չեմ կարծում, թե կկորցնեն։ Ավելին՝ երթ անելով կփորձեն հավաքագրել։ Նրանց ընտրազանգվածի մոտ առանձնապես կոնցեպտուալ պահեր չկան, բավականան հաճելի, պոպուլիստական քաղաքական գործիչներ են, որոնք ժողովրդի մոտ որոշակի աջակցություն ունեն։

-Պարոն Ենոքյան, կան տեսակետներ, որ եթե Սերժ Սարգսյանը որոշի դառնալ վարչապետ, հասարակությունը ոտքի կկանգնի, փողոց դուրս կգա։ Արդյոք հնարավո՞ր է այս օրակարգով գործողություններ ծրագրել։

-Հայաստանում փողոց դուրս գալու հնարավորություն միշտ կա։ Նույնիսկ այդպիսի տեսություն կա՝ քաոսի։ Ցանկացած հարց՝ թանկացում, վարչապետի հարց, ղարաբաղյան հարցում որևէ փոփոխություն կարող է փողոց դուրս գալու առիթ լինել։

-Կարծում եք՝ այդ հարցը հետաքրքրո՞ւմ է հասարակությանը, թե՞ հասարակությունն արդեն համակերպվել է, որ հենց Սարգսյանն է լինելու վարչապետ։

-Կարծում եմ՝ համակերպվել է և դրա դեմ առանձնապես բողոք չի լինի։

-Տեսակետ կա նաև, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը որոշելու են արտաքին խաղացողները, Ռուսաստանում, Արևմուտքում պետք է այդ հարցը քննարկվի և համաձայնեցվի։ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումով Սարգսյանը որոշակի վավերացում ստացա՞վ։

-Չեմ կարծում, թե Արևմուտքը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա ունի լուրջ լծակներ։ Բնական է, որ Հայաստանի իշխանությունը հիմնականում ձևավորվում է Կրեմլում և բնական է, որ Սերժ Սարգսյանը Կրեմլում ստացել է այդ «դաբրոն», որովհետև ոչինչ չի փոխվել նրանից հետո, երբ նա «դաբրո» ստացավ և դարձավ նախագահ։ Ռուսաստանը կշարունակի Սերժ Սարգսյանի նկատմամբ այդ մահակի քաղաքականությունը՝ ցանկացած պահի նեղացնելով Սարգսյանի ինքնուրույնության աստիճանը։ Ժամանակին այդպիսի գործիք աշխատեց Տեր-Պետրոսյան-Ծառուկյան դաշինքի միջոցով, հիմա ռուսաստանցի հայ օլիգարխներն են, որոնք ՀՀ ներքաղաքական կյանքում իրենց ազդեցությունն են ունենում։ Իհարկե, այս ամենով հանդերձ, չի նշանակում, որ Մոսկվան չի ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ լինի։ Կլինի Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի շատ լուրջ վերահսկողության ներքո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում