Friday, 24 07 2026
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Քանի մենք քնած ենք, ժամանակն աշխատում է միմիայն ի վնաս մեզ. փորձագետ

Ռումինիայում ռազմաբազա հիմնելը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը չի ուզում, որ Սև ծովի ակվատորիան մնա բացառապես Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության ներքո: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Երկրորդ կարևորագույն իրադարձությունը 1945 թվականից հետո ամենամեծ զորավարժությունն էր Բալթիկ ծովում, որին մասնակցում էին վեց հազար զինծառայող և ռազմական բազմաթիվ ստորաբաժանումներ: Սա ցույց է տալիս, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ վստահությունը նվազել է»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ Ուկրաինան կներգրավվի ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում, հետխորհրդային տարածքում գործ կունենանք ակնհայտորեն այլ իրավիճակի հետ:

«Խիստ հավանական եմ համարում, որ գուցե ԵՄ կողմից Վրաստանի և Մոլդովայի` ԵՄ անդամության վերաբերյալ փաստաթղթի նախաստորագրումից ստորագրում ընկած ժամկետը կրճատվի: Սա Հայաստանի իշխանությունների համար մանևրելու մեծ դաշտ է բացում: Հայաստանը ներմուծումից կախված երկիր է, բայց հանուն ո՞ր շահի պետք է նա ընդառաջի Ռուսաստանին: Ժամանակն է, որ ստեղծված իրավիճկը վերաիմաստավորի, թեև Հայաստանում չկա նման քայլի ընդունակ գոնե մեկ ուժ: Վաղուց ժամանակն է ստեղծել հասարակական-քաղաքական մի ուժ, որը կստանձնի բարձր պարտավորություններ: Հայաստանի հույսը հասարակությունն է և հատկապես երիտասարդությունը»,- ասաց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանը պետք է անի ամեն բան, ինչն իրեն ներքին ամրության պաշար կտա: «Մենք այսօր գտնվում ենք հսկայական ճնշումների ներքո` թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից: Այդ ճնշումները երկիրը զրոյացնում են միջազգային հարաբերությունների թատերաբեմում, ինչը վտանգավոր և վնասակար է մեզ համար: Հասարակությունը պետք է ընդդիմադիր կամ իշխանական քեռիներին ստիպի որոշակիացնել առաջընթացի ուղին: Քանի մենք քնած ենք, ժամանակն աշխատում է միմիայն ի վնաս մեզ: Ահագնացող մարտահրավերները պետք է մեզ դուրս բերեն նիրհից: Դրա համար էլ մարդիկ սկսել են խոսել նոր ուժի անհրաժեշտության մասին»,- ասաց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ մեր այսօրվա պատմության պատմիչներն ու գրողները մենք ինքներս ենք և հայոց պատմության տխուր դասերը չկրկնելու համար պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում