Friday, 10 07 2026
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM

Հայ թանկացում, հայ աճ, տեսնես ով է հնարել

Հայաստանցին մինչ իր վրա կզգա, կշոշափի, այսպես կոչված, յոթ տոկոս տնտեսական աճի էֆեկտը, արդեն իր ուսերին զգում է թանկացումների բեռը:

Հունվարի 1-ից գործարարները չեն հապաղել թանկացնել բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը, որով լիցքավորվում է ավտոմեքենաների մի հսկա զանգված և այդ թվում նաև՝ հանրային տրանսպորտի մեծ մասը: Պատճառը, թե ինչու են թանկանում այդ ապրանքները, պարզ է՝ Հայաստանում բարձրանում է այդ ապրանքատեսակների ակցիզային հարկը: Ընդ որում, բարձրանում է ոչ միայն այդ ապրանքատեսակների ակցիզը, այլ նաև մի շարք այլ ապրանքների՝ ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ: Պարզապես դրանք դեռևս կամ չեն թանկացել, կամ դրանց թանկությունը դեռևս զգալի չէ: Համատարած թանկացումներին զուգահեռ՝ իշխանությունը դեռևս միայն խոսում է նոր հնարավորություններ և հեռանկարներ ստեղծելու մտադրության մասին:

Միգուցե իշխանությունն իսկապես ունի այդ մտադրությունը, Սերժ Սարգսյանն անկեղծ է իր ամանորյա ուղերձում նման բան խոսելով, բայց կա մի փոքր խնդիր. մինչ իշխանությունը կստեղծի այդ հնարավորությունները, արդեն ստեղծել է թանկացումները: Իսկ թանկացումները ստեղծել է իշխանությունը, որովհետև իշխանությունն է բարձրացրել ակցիզային հարկատեսակը: Դա նաև ԵՏՄ պահանջն է, ուր մտնելու որոշումը ևս կայացրել է իշխանությունը: Հայաստանում ակցիզային հարկը, ի տարբերություն ԵՏՄ մյուս երկրների, բարձր չէ, սակայն ըստ պայմանի կամ կանոնի, որով գործելու է այդ կազմակերպությունը, ակցիզային հարկը պետք է հավասարեցվի՝ աստիճանաբար, իհարկե, սակայն այդ գործընթացը արդեն սկսվել է: Այդպիսով, իշխանությունը չի ստեղծել նոր հնարավորություններ ու հեռանկարներ, սակայն արդեն իսկ ստեղծել է թանկացումներ:

Դա յուրօրինակ տնտեսական քաղաքականություն է, որն այլ կերպ, քան հանրությանը պարզապես հիմարացնել, թերևս դժվար է կոչել: Բանն այն է, որ տնտեսական գովերգվող աճը ըստ էության տեղի է ունեցել նաև թանկացումների հաշվին:

Վիճակագրությունը, որ ստացվում է, և որի հիման վրա կառուցվում են աճի մասին ճառերը, ըստ էության ձևավորվում է առավելապես թանկացումների շնորհիվ, որ սկսվել են դեռևս նախորդ տարվա վերջին շաբաթներից կամ ամիսներից նույնիսկ: Աշխատավարձեր, թոշակներ, նպաստներ չեն բարձրացել: Արդյունքում կա թանկացում, չկա աշխատավարձի և թոշակի բարձրացում, կա տնտեսական աճ: Տնտեսական աճից օգտվում են նրանք, ում պատկանում է այդ տնտեսությունը, այսինքն՝ խոշոր գործարարները, որոնք են հիմնական ներկրողը, արտադրողը, ծառայություն մատուցողը, վաճառողը:

Այդպիսով, 7 տոկոս տնտեսական աճը խոշոր բիզնեսի գրպանի համար է՝ հասարակական գրպանի հաշվին: Սա յուրօրինակ տնտեսական քաղաքականություն է, որը նույն այդ հանրությանը ներկայացվում է իբրև կառավարության աշխատանքի արդյունք:

Իրականում դա արդյունք է մի պարզ երևույթի՝ հանրությունը իր գրպանից ֆինանսավորել է տնտեսությունը, այսպես ասած՝ յուրօրինակ ներդրում է կատարել դրանում: Դա տեղավորվում է 850 միլիոն դոլարի ծավալով ներդրումների մեջ, թե ոչ՝ պարզ չէ, իհարկե, բայց որ հենց դա է գերազանցապես ապահովում վիճակագրությունն ու ճառերը՝ երևի թե ակնհայտ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում