Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Աշխատանքը և կատարելագործումը նույն հետևողականությամբ շարունակելու ենք ոչ միայն նոր տարում. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ իմ` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, վետերաններին, բոլորին, որ զինակից եղան նախանշված ծրագրերի ևս մեկ տարին կյանքի կոչելու գործում:

Համատեղ նվիրումով ու ջանքով, դիմակայելով ժամանակակից մարտահրավերներին, կատարելով հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր առաքելությունը, Հայաստանի ոստիկանությունը հաստատուն շարունակեց իր ընթացքը համակարգի արդիականացման, ծառայությունների կատարելագործման, հասարակություն-ոստիկանություն գործընկերությունն անխզելի դարձնելու ուղղությամբ:

Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ,հավատա՛մք է, և անցնող տարին հավաստեց, որ անշեղ ու անքննելի է այդ հավատամքը:

Իհարկե, թերացումներ ու վրիպումներ էլ ունեցանք: Աշխատողը նաև սխալվում է, բայց հենց ինքներս առաջինն ու նախանձախնդիրը եղանք այդ թերացումները շտկելու և մեր գլխավոր ընթացքի ուղղությունը չշեղելու գործում:

Համոզված եմ, որ աշխատանքը և կատարելագործումը նույն հետևողականությամբ շարունակելու ենք ոչ միայն նոր տարում, այլև հաջորդ տարիներին:

Եվ դա անելու ենք միասի՛ն, բոլորո՛վ, ոստիկանական մեր մեծ ընտանիքո՛վ, որի անդամն այսօր պատասխանատվություն է զգում յուրաքանչյուր քաղաքացու, մեր երկրի անվտանգության, մեր հայրենիքի ապահովության համար:

Հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք: Ուրեմն, այս տարի էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:

Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր ստորաբաժանումների ու ծառայությունների անձնակազմերին, մեր գործընկերների ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնք ոստիկանությունը` պաշտպան, և իրենց ոստիկանության զինակից են տեսնում:

Շնորհավորում եմ բոլորին:

Թող երջանկություն բերի մեր Տիրոջ Ծննդյամբ լուսավորվող տարին:

Աստված մեզ պահապան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում