Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Երևանի արտաքին լուսավորության հետ կապված հարցեր են քննարկվել «Ֆիլիպս»-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է «Ֆիլիպս» (Phillips) ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Phillips Lighting-ի փոխնախագահ Էրիկ Բենեդետին, Philips Lighting-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների տնօրեն Անդրեյ Զախարկիվը, Հայաստանում Philips Lighting-ի պաշտոնական գործընկեր «Կոնսէլ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արման Փափազյանը և կոմերցիոն բաժնի ղեկավար Անժելա Դավթյանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում ներդրումային քաղաքականության հիմնական ուղղություններն ու այդ համատեքստում առանձնացրել քաղաքային լուսավորության և էներգախնայողության ծրագրերը:

«Երևանի քաղաքապետարանը «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրով վերջին տարիներին մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման արդյունքում ապահովել է ավելի քան 67% էներգախնայողություն, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս տարեցտարի ընդլայնելու ծրագիրը: Էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ են տարվում նաև բազմաբնակարան շենքերում, նաև համայնքային ենթակայության շենքերում ու մասնավորապես՝ մանկապարտեզներում: Մեր կողմից նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ճանապարհաշինական ծրագրերում՝ լուսավորությունն իրականացնելով էներգախնայող լուսատուներով: Առաջիկայում նախատեսվում է փոխարինել նաև Երևանի 28 փողոցների լուսավորության համակարգերը: Այս ոլորտում մեր անելիքներն ամրագրված են նաև մայրաքաղաքի զարգացման 5-ամյա ծրագրում», – ընդգծել է Վահե Նիկոյանը՝ պատրաստակամություն հայտնելով դիտարկել Philips Lighting ընկերության հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:

Philips Lighting-ի փոխնախագահ, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրներում Philips Lighting-ի ղեկավար Էրիկ Բենեդետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և համագործակցության պատրաստակամության համար, նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի քաղաքապետարանի հետ փոխգործակցությամբ և պատրաստ խորհրդատվական աջակցություն տրամադրելու արտաքին լուսավորության ծառայությունների կազմակերպման հարցում: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են արտաքին լուսավորության խելացի կառավարման համակարգերը և դրանց կիրառման առավելությունները:

Կողմերը քննարկել են նաև հասարակական նշանակության օբյեկտների, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, ինչպես նաև բուժհաստատությունների լուսավորման համակարգերի թարմացման ու արդիականացման ծրագրի մշակման և ներդրման հնարավորությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում