Sunday, 02 06 2024
Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ
Զարհուրելի էր լսել եկեղեցականների արտահայտությունները ոստիկանների հասցեին
Երևանում անցկացվեց հեծանվաշքերթ
Թեհլերյանի դատավարությունը խթանեց միջազգային իրավունքի զարգացմանը. նա իմ գրքի հերոսն է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Համայնքը շատ մեծ վնասներ է կրել. ինչ իրավիճակ է այսօր Ախթալայում՝ աղետից հետո
Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Էրդողանը չի՞ ճանաչում Ալիեւի «կովկասյան տեղապահությունը»
12:45
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ
Թուրքիան կարող է քննարկել Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան
Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը
Հրդեհ ավտոմեքենայում
Սպասվում է կարճատև անձրև
Հայաստանը վարում է մակույկային քաղաքականություն
10:24
Չինաստանը հաղթել է Անակլիայի նավահանգստի կառուցման մրցույթը
Դուք սահմանադրությունը կոշիկի «տրյապկայի» տեղ օգտագործողներ եք. ուզում եք մեզ փրկե՞լ
Չինաստանը զինված ռոբոտ շուն է ստեղծել
Գալստանյանը կեղծիք է տարածում. ես այլ երկրի քաղաքացի չեմ
09:45
Հնդկաստանը 4մլրդ դոլարի ապրանք է արտահանել Ռուսաստան
09:30
Իլոն Մասկի xAI-ը 6 մլրդ դոլարի ներդրում է ներգրավել
09:15
Իսպանիան Ուկրաինային 1.1 մլրդ եվրոյի զենք կփոխանցի
Ինչ են ասել Պուտինն ու Միշուստինը Նիկոլ Փաշինյանին
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության գործով 20 անձ բերման է ենթարկվել որպես մեղադրյալ
Արայիկ Հարությունյանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով այցելել է Ջերմուկ
23:35
Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ալավերդու թիվ 2 և 10 դպրոցներ
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը

Միջոցներ է ձեռնարկվում 60-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Քրեական գործով Երևանի 60-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, իսկ նրա կինը՝ տուժողի իրավահաջորդ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում