Monday, 03 06 2024
15:45
Բլինքենը Գանցի հետ քննարկել է իրավիճակը Գազայում
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին այլընտրանք է պատրաստում՝ Գազայի հատվածում կառավարելու համար
Աղջիկ լինելը և ծնվելը պետք է ձեռնտու լինի․ Ծովինար Վարդանյանը՝ գենդերային խզվածքի խորացման մասին
Հաշվետվության մեջ կուզեի տեսնել գենդերային զգայուն ցուցանիշներ, որոնք չկային. ՔՊ-ականը՝ նախարարին
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ամենակարևորը բնակարանաշինությունն է. Բագրատյանը` նախարարին
ԵՆԱԲ անդամակցումը ՀՀ-ի համար հնարավորություն է մասնակցելու տարածաշրջանային մեծ ներդրումային ծրագրերի
Սովետական իներցիա եմ տեսնում․ Թորոսյանը՝ օտարերկրացիներին աշխատանքի իրավունք տալու մասին
2050թ-ին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, պետք է ներգաղթ, ուրիշ տարբերակ չկա. Արսեն Թորոսյան
Հայաստանն Ուրուգվայում նոր դեսպան ունի
ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել Կենտրոնական Ասիայում տրանսպորտային հաղորդակցության զարգացման գործում
Թուրք-իսրայելական օպերացիա ընդդեմ ադրբեջանա-իրանական կարգավորման
Մոսկվան զգուշացրել է Վաշինգտոնին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Արևմտյան ոչ մի ընկերություն չցանկացավ մասնակցել Անակլիայի ծրագրին. Ղարիբաշվիլի
Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ տուն ձեռք բերողների թիվն անցնում է 1100-ը
25 անձ նույնացվել է որպես թրաֆիքինգի ու շահագործման զոհ․ նախարար
Թոշակառուները անկանխիկի հետվճարները կարող են ստանալ արդեն բոլոր բանկերով
13:45
Ռուսաստանն ու Չինաստանը գազի գնի շուրջ հակասություններ ունեն
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում ափից 70 մ հեռավորության վրա
ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ՝ ի աջակցություն Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց
Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ
13:15
ՀԱՊԿ-ը Երևանից կազմակերպության հետ իր հարաբերությունների պարզաբանում է ակնկալում
Կոմպոզիտորի դին հայտնաբերվել է Սևանա լճում
Մեքենան ընկել է ձորակը, վարորդը՝ մահացել
Կանադահայ համայնքը հարցեր ունի Գալստանյանին. պետք է գա և պատասխան տա պատճառված վնասների համար
Հալեպի արվարձանների հրթիռակոծության հետևանքով կան զոհեր. ԶԼՄ-ներ
Այս շարժումը լավագույն լյուստրացիան է. նայեք՝ ովքեր են միացել. շատ վտանգավոր է, կատակ չէ

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով Իսոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ  այսօր հրապարակեց  Թևոս Սաֆարյանի եղբոր (կայարանցի Թևոսիկի), Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռ`ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին դատապարտելով 25 տարի ժամկետով ազատազրկման:

Հիշեցնենք, որ 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին: Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է 2014 թվականի հունվարի 27-ին՝ նա կրակոցներով սպանվել է իր շենքի բակում:

Առավել դաժան ճակատագրի, ըստ այս քրեական գործի, արժանացել է Մովսես Ներսիսյանը՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողը: Սպանության հետքերը թաքցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանի կողմից Մովսեսը ենթադրաբար սպանվել է 2014 թվականի փետրվարի 1-ին՝ «Մագնում» հյուրանոցում: Սպանությունից հետո Իսրայելը Մովսեսի դիակը նետել է իր հողամասի տարածքում գտնվող դիտահորի մեջ:

Այս գործի առանձնահատկությունն այն է, որ սպանության մեղադրանք է առաջադրվել՝ տուժող Մովսեսի դիակը հայտնաբերված չլինելու պայմաններում: 2014 թվականի փետրվարի 1-ից մինչ օրս Մովսես Ներսիսյանի մասին ոչ մի տեղեկություն չկա, նրա դիակը հայտնաբերված չէ:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրված նաև ապօրինի կերպով «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք ձեռք է բերելու, կրելու, գործադրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում