Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

ՕՐՕ դաշինքը հիմա գոյություն չունի. մի փուլ ենք մտել, որտեղ դեռ կակտիվանան քաղաքական գործընթացներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը։

-Պարոն Մարգարյան, մամուլը գրում է, որ «Այլընտրանքային նախագծեր» ՀԿ եք հիմնել։ Ո՞րն է նպատակը, կուսակցական գործունեությունից անցում եք կատարում հասարակականի՞։

-Քանի որ հիմա առանձնապես քաղաքական պրոցեսներ չեն ընթանում երկրում, մենք որոշեցինք ստեղծել հասարակական կազմակերպություն, որով մենք մեր տեսակետներն ենք հայտնում, վերլուծություններ ու առաջարկություններ ենք անում հասարակությանը հուզող հարցերի շուրջ և ընդհանրապես հանրային ոլորտում աշխատելու համար։ Քաղաքական կուսակցությունը մնում է, եթե կլինեն պրոցեսներ, այն ժամանակ այլ կլինի մոտեցումը։

-Այսինքն՝ «Համախմբում» կուսակցությունը չի՞ լուծարվել։

-Ոչ չի լուծարվել, ինչո՞ւ պետք է լուծարվեր, ուղղակի հիմա ակտիվ չի։

-Պարոն Մարգարյան, հաջորդ անգամ քաղաքական գործընթացներ կլինեն 2022 թվականին։ Այդ առումով, չե՞ք կարծում, որ հիմա արդեն պետք է աշխատել 2022-ին այլ արդյունք ունենալու համար։ Վերլուծել անցածը։

-Մենք դա էլ անում ենք։ Եթե հետևել եք, մենք արդեն բազմաթիվ հրապարակումներ ունենք, որոնք ընդգրկում են տարբեր բնագավառներ։ Մենք արդեն բավականին ուսումնասիրություններ հրապարակել ենք, տարբեր վերլուծություններ արել ենք և շարունակում ենք անել։

-Հետևելով քաղաքական իրադարձություններին, կարծում եք, որ 2018 թվականին լրջագույն փոփոխություններ կլինե՞ն, այդ թվում՝ ՀՀԿ-ի ներսում, թե՞ շատ կանխատեսելի իրավիճակ ունենք։

-Նայած թե ինչ ենք հասկանում լրջագույն ասելով։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչ վիճակ է ՀՀԿ-ի ներսում։ Մի պարզ ճշմարտություն կա՝ իշխանությունը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, իսկ թե ՀՀԿ-ի ներսում ով կլինի մեծամասնություն, դժվարանում եմ ասել։

-Իսկ «Համախմբում» կուսակցության լիդերը միացե՞լ է ձեր այդ նախաձեռնությանը։

-Մենք առայժմ մի քանի հոգով ենք դա անում՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, ես, բայց ունենք բավականին լայն շրջանակ, որի հետ քննարկումներ ենք անում։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք նաև այդ քննարկումներն ավելի լայն դարձնել, սեմինարների տեսքով և այլն։

-Կուսակցական պայքարը որքանո՞վ է հեռանկարային Հայաստանում, երբ ընտրությունից ընտրություն տեսնում ենք, թե որքան բարդ է, եթե չասենք՝ անհնար է իշխանափոխության հասնելը։

-Քաղաքական հեռանկարները միշտ էլ մնում են։ Եթե քաղաքական կուսակցությունները կան, ուրեմն քաղաքական հեռանկարը միշտ կա։ Հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի մոտ ապագայում, բայց չի կարելի թերագնահատել կուսակցությունների դերը և համարել, որ կուսակցությունները մահացել են։ Այդպես չէ։ Եթե գործողները չեն ունենա այն դերակատարությունը, կստեղծվեն նորերը, քաղաքական գործընթացները միշտ էլ շարունակվելու են։

-Բայց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը պատային չէ՞։

-Դժվար է ասել։ Մենք հիմա մի փուլ ենք մտել, որտեղ դեռ կակտիվանան քաղաքական գործընթացներ, վստահաբար։ Հիմա քաղաքական կուսակցությունների դերի առումով, կարծես թե, մի քիչ պասիվ փուլ է, բայց, վստահաբար, կակտիվանան։

-Իսկ «Համախմբում» կուսակցության մյուս անդամները նույնպես պատրաստակամությո՞ւն են հայտնել միանալու այս ՀԿ նախաձեռնությանը։

-Նախաձեռնությանը միանալ-չմիանալու խնդիր չկա այստեղ, կամ այնպես չի, որ ինչ-որ մեկը չի ուզում։ Մենք կազմակերպությունը գրանցել ենք և շատերի հետ ենք քննարկումներ անում։

-Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ և քաղաքական ու հասարակական գործիչներին կոչ արեց միավորվել, որից հետո ձեր ՕՐՕ դաշինքից մի քանիսը միացան այդ կոչին։ Հիմա Դուք նրանց հետ պատկերացնո՞ւմ եք համատեղ ճանապարհ գնալը, թե ձերը բոլորովին այլ նպատակներ ունի։

-ՕՐՕ դաշինքը հիմա գոյություն չունի, որովհետև այն ստեղծվել էր նախընտրական շրջանում և կգոյատևեր, եթե ընտրությունների արդյունքներով անցներ Ազգային ժողով։ Քանի որ ԱԺ չի անցել, դաշինքն իրավաբանորեն այլևս գոյություն չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում