Monday, 06 05 2024
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

88-ի շարժում-30. ինչո՞ւ անկախականները հայտնվեցին համազգային պայքարի լուսանցքում

ԽՍՀՄ-ի դիսիդենտական շարժման մեջ հայերն առանցքային դերակատարություն են ունեցել: Պարույր Հայրիկյանի, Ազատ Արշակյանի, Աշոտ Նավասարդյանի, Ստեփան Զատիկյանի, Ռաֆայել Պապյանի, Հայկազ Խաչատրյանի, մյուսների անունները հայտնի են նախկին խորհրդային դիսիդենտական շրջանակներում: 1968-ին ստեղծված Ազգային միացյալ կուսակցությունն ընդհատակյա ամենալուրջ կազմակերպություններից մեկն էր ԽՍՀՄ-ում, Հայրիկյանը 1973-ին շրջանառու է դարձրել մի ծրագիր, որը ենթադրում էր Հայաստանի անկախություն` ինքնորոշման ճանապարհով:

Համազգային պայքարի մեկնարկից օրեր անց` 1988-ի մարտի 12-ին, Պարույր Հայրիկյանը Մոսկվայում ձերբակալվեց, հունիսին արտաքսեց Եթովպիա, այնտեղից էլ տեղափոխվեց ԱՄՆ, որտեղից Հայաստան վերադարձավ միայն 1990-ի նոյեմբերին:

Սակայն եթե նույնիսկ Հայրիկյանը հայրենիքում լիներ, գրեթե բացառված է, որ նա ստանձներ համազգային շարժման առաջնորդությունը, որովհետև Հայաստանում մնացած նրա կողմնսկիցներն, որոնց թվում` լուսահոգի Մովսես Գորգիսյանը, ով վառ անհատականություն էր, շարժման հարթակում եղանակ չէին ստեղծում: Այլախոհական շարժումը, որ կենսունակ էր գտնվել կայսրության դեմ պայքարում, ըստ էության` անպատրաստ էր աշխատել հրապարակային դաշտում, հարյուր հազարավոր մարդկանց հետ:

Մյուս կողմից` չմոռանանք, որ 1988թ-ի փետրվար-մարտ ամիսներին մենք գործ ունեինք սովետական Հայաստանի հասարակության հետ, որը քաղաքական իմացության իր մակարդակով, նույնիսկ հոգեբանորեն պատրաստ չէր անկախության գաղափարին: Շարժման առաջին ամիսներին անկախության գաղափարն օբյեկտիվորեն նույնիսկ կարող էր պառակտել մեր հասարակությանը, որովհետև կոմունիստական յոթանասունամյա տիրապետությունից հետո համազգային շարժման կոնսոլիդացնող գաղափարը չէր կարող լինել անկախության պահանջը:

Մի հանգամանք էլ կա, որի մասին չենք կարող չխոսել: Բանն այն է, որ նույնիսկ այսօր մեր հասարակության զգալի հատվածը անկախության համար պայքարը նույնացնում է հակառուսականության հետ: Այդ առանցքով մեր հասարակությունը չի կարող կոնսոլիդացվել անգամ այսօր, առավել ևս` չէր կարող կոնսոլիդացվել 1988-ին: Համազգային շարժումը զարգանում էր խորհրդային ժողովրդավարացման հոսանքի համատեքստում և ՀՀՇ-ի օրակարգում անկախության գաղափարը հաստատուն տեղ գտավ այն բանից հետո, երբ ելցինյան Ռուսաստանի ու գորբաչովյան ԽՍՀՄ-ի հակադրությունը հրապարակ էր բերել Ռուսաստանի սուբեկտության ձեռքբերման անհրաժեշտությունը:

Այս օբյեկտիվ գործոններին գումարվում է նաև Պարույր Հայրիկյանի գործոնը, ում հակասական վարքագիծը ԱԻՄ-ի շուրջ ոչ թե կոնսոլիդացնում էր մարդկանց, այլ նրանց վանում էր անկախության դրոշակակիր կազմակերպությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում