Monday, 20 07 2026
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Գնաճ, խուճապ, հնարավորություն

2018 թվականին ընդառաջ Հայաստանում ձևավորվել է գնաճային բավականին լարված սպասում: Դրա օբյեկտիվության վերաբերյալ տեսակետները անկասկած տարբեր են, թեև մի բան անհերքելի է՝ գնաճն արդեն կա, և բացի դրանից չկա նաև գնաճի վերաբերյալ համոզիչ ու տրամաբանական բացատրություն: 2018 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է մտնում երկու հանգամանք՝ Հարկային օրենսգիրքը և ԵՏՄ նոր մաքսատուրքեր, որոնք Հայաստանի մասով այսպես ասած հետաձգված էին մինչև 2018 թվական:

Դրանք ավելի բարձր մաքսատուրքեր են երրորդ երկրներից ներմուծումների համար, հետևաբար գնաճ չլինելու համար կամ պետք է փոխարինվի ԵՏՄ երկրներից համարժեք ներմուծումներով, կամ կլինի գնաճ, և կամ էլ այսպես ասած չարյաց փոքրագույն տարբերակը՝ կլինի երրորդ երկրից ներմուծված թանկ որակյալ և ԵՏՄ երկրից այսպես ասած էժան փոխարինող:

Հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է գնաճ այն տրամաբանությամբ, որ դրանով նախատեսվում է հարկային բեռի ավելացում: Ընդ որում, իշխանությունը դա բացատրում է նրանով, որ այդպես էլ պահանջում միջազգային ֆինանսական կառույցները, որոնք վարկ են տալիս Հայաստանին: Ըստ բացատրության, նրանք պահանջում են, որպեսզի Հայաստանը ցույց տա, թե հարկային ինչ բազայով է ապահովելու վարկի այսպես ասած վերադարձելիության կայունություն:

Այդպիսով, առկա է շատ կոնկրետ, ռեալ գնաճ ներկայումս, և առկա են շոշափելի հանգամանքներ, որոնք կարող են ավելացնել գնաճը նաև 2018 թվականի հունվարից: Հետևաբար, ասել, որ գնաճային լարված սպասումը անհիմն է, չափազանցված, անշուշտ շատ դժվար է: Միաժամանակ, իշխանությունն էլ գործնականում ոչ թե գնաճի հավանականությունն է վիճարկում, այլ այսպես ասած աստիճանը, ասելով, թե գնաճ կլինի, բայց ոչ մեծ: Բայց այստեղ մեծն ու փոքրը իհարկե հարաբերական է:

Որովհետև, եթե երկրի բնակչության մեկ երրորդը պաշտոնական տվյալով իսկ աղքատ է, իսկ ոչ պաշտոնապես գուցե ավելին, ապա անգամ մեկ տոկոս գնաճը կարող է այդ շերտերի համար լինել բավականին ծանր և զգալի: Իսկ իշխանության համար 1 տոկոսը անկասկած գնաճ չէ, որովհետև իշխանության գնողունակությունը մեղմ ասած այնպիսին է, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ գնաճի դեպքում այն կարող է զգացվել գրպանի վրա: Միևնույն ժամանակ, Հայաստանին իհարկե անհրաժեշտ է փիլիսոփայության փոփոխություն, ոչ միայն կառավարման, այլ կառավարումից հանրային սպասումների, կառավարման հանդեպ հանրային պահանջարկի իմաստով: Խնդիրը այն է, որ հասարակությունը պետք է պահանջի ոչ թե գների նվազում կամ աճի արգելակում՝ ի վերջո գնաճը նաև տնտեսագիտական առողջ կատեգորիա է, եթե այն իհարկե չափի և տրամաբանության շրջանակում է, այլ պետք է պահանջի գնողունակության աճի ապահովում՝ գնաճին զուգահեռ:

Կառավարման խնդիրը պետք է լինի մարդկանց հնարավորություն ապահովելը՝ այդ թվում եկամուտների աճի հնարավորություն: Այդ խնդիրն է, որ չի լուծում Հայաստանի կառավարումը: Հենց այդ խնդրում շոշափելի լուծումների բացակայությունն է նաև, որ բերում է գնաճային սպասումների գեներացման, բերում է լարվածության, բերում նույնիսկ խուճապի, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն: Միևնույն ժամանակ, հասարակությունը պետք է ճնշում ձևավորի հենց այդ փւիլիսոփայության և տրամաբանության շրջանակում, պահանջելով ոչ թե ցածր գներ, այլ մեծ և շատ հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում