Կալիֆոռնիացի (ԱՄՆ) զբոսաշրջիկներ 38-ամյա Ջոզեֆը և 36-ամյա Թրևիս Դասիլվան ձերբակալվել են Բանգկոկի օդանավակայանում այն բանից հետո, երբ առանց տաբատի լուսանկարվել են բուդդայական տաճարի ֆոնին:
Լուսանկարն արվել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի հայտնի տեսարժան վայրի՝ Վաթ Արուն բուդդայական տաճարի մոտ, գրում է Mirror-ը:
Հարավարևելյան Ասիայի հանգստավայրից մեկնելիս ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալել են այդ բաց լուսանկարների համար: Նախ նրանց տուգանել են 154 դոլարով յուրաքանչյուրին: Բացի դրանից՝ տեղի անվտանգության մարմինները նրանց բուդդայական սրբատեղին պղծելու համար սպառնացել են մինչև 5 տարվա ազատազրկմամբ:
Նրանց նաև սպառնում է ընդմիշտ այդ երկիր այցի համար սև ցուցակում հայտնվել: Ներկայումս նրանք Բանգկոկի միգրացիոն կենտրոնում են:











































