ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 29-ին ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել ապրիլի 2-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի առաջարկների և հետագա համագործակցության հեռանկարների քննարկաման նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱԳ նախարարի տեղակալն արժևորեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ տարբեր ոլորտներում հաստատված համագործակցային հարաբերությունները:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությունն իր հերթին դրական գնահատեց ընտրությունների ոլորտում ՀՀ ձեռքբերումները՝ կարևորելով դրանք ամրապնդելու անհրաժեշտությունը:









































