Friday, 24 07 2026
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ազգային իմպլեմենտացիայի վարչության ներկայացուցիչներ Մարիա Օրեշկինային, Տիգրան Կարապետյանին և Հայաստանում ԵԽ-ի մարդու իրավունքների ազգային իմպլեմենտացիայի վարչության ծրագրերի համակարգող Գայանե Հովհաննիսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կողմերը բարձր են գնահատել ԵԽ-ի և ՀՀ քննչական կոմիտեի միջև արդեն ձևավորված համագործակցությունը՝ ինչպես վերապատրաստումների հարցում, այնպես էլ` էլեկտրոնային նախաքննության ծրագրի վերանայման գործընթացում, և նախանշել համագործակցությունը զարգացնելու նոր ուղղություններ։

Մասնավորապես, քննարկվել է ՄԻԵԴ-ի նախադեպերի համատեքստում խոսքի ազատությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով քննիչների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գործառույթների ու խնդիրների, խոսքի ազատության և նախաքննական գաղտնիքի հարաբերակցության ուսումնասիրումն ու համապատասխան ձեռնարկի մշակումը՝ հաշվի առնելով ԵԽ-ի չափորոշիչները։

Կողմերը քննարկել են նաև անչափահասների հարցաքննության սենյակներում տեսաձայնագրման սարքերի ներդրման հնարավորությանը և տեխնիկական այլ աջակցության տրամադրմանը վերաբերող հարցեր, կարևորել HELP վերապատրաստման ծրագրով ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ գործերի, երեխաների դեմ ուղղված հանցագործությունների քննության վերաբերյալ գործնական հմտությունների ձևավորման համար աշխատանքների իրականացումը, նախքան ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման կազմակերպումը՝ դատավարական փոփոխություններին իրազեկ լինելու և միասնական պրակտիկա ձևավորելու առնչությամբ:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրականացնելու ուղղությամբ քայլերը կքննարկվեն աշխատանքային կարգով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում