Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

«Ողորմելիներ». թեժ իրավիճակ «Սասնա ծռեր-1»-ի գործով դատական նիստում

«Սասնա ծռեր 1-ի» գործով՝ Պավել Մանուկյան, Վարուժան Ավետիսյան և մյուսներ, թեժ իրավիճակ առաջացավ գործով դատական նիստում, երբ մեղադրող Պետրոս Պետրոսյանը Արայիկ Խանդոյանին ամբաստանյալ անվանեց: Արայիկ Խանդոյանը մեղադրողին ասաց՝ ամբաստանյալը դու ես: Նախագահողը, որ արդեն երկու անգամ նախազգուշացրել էր Խանդոյանին, որոշում կայացրեց նրան մեկ ժամով հեռացնել դատարանի դահլիճից:

«Մենք կարգ խախտող չենք, այս ողորմելիներն են խախտում»,-դիմելով դատախազներին՝ ասաց Արայիկ Խանդոյանը:

Այդ ընթացքում դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը Էդուարդ Գրիգորյանին և Սեդրակ Նազարյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Դատարանը մերժեց այդ միջնորդությունը, որից հետո Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպաններ Արայիկ Պապիկյանը և Արա Ղարագյոզյանը հայտարարեցին, թե իրենց պաշտպանյալի՝ Խանդոյանի բացակայության պայմաններում չեն կարող մնալ դատարանի դահլիճում: Դատարանի որոշումը՝ Խանդոյանի նկատմամբ սանկցիա կիրառելու վերաբերյալ, պաշտպանները համարեցին ոչ իրավաչափ:

Գագիկ Եղիազարյանը հայտարարեց. «Խանդոյանը վրդովվել էր, երբ իր անձը վիրավորող դատախազի՝ Պետրոսյանի դեմ բացարկը մերժեցիք… բոլոր ծռերն են վիրավորվել դրանից, երբ ոչ ադեկվատ անձը դիմում է «ամբաստանյալ» բառով կամ ասում է՝ «արա, դու հըլը ձենդ կտրի», ու հայհոյանքներ է տեղում: Նա վիրավորում է մեզ: Երբ դուք կարգի եք հրավիրում Խանդոյանին, պետք է իմանաք՝ նրան կարգի հրավիրելու կարիք չկա: Դուք չեք հեռացրել վիրավորական արտահայտություն անող դատախազին»:

Արեգ Կյուրեղյանը հայտարարեց մեղադրողի վերաբերյալ. «Վիրավորանքի արժանի եք ապրում՝ վիրավորում ենք, ռեժիմի ստրուկներ եք»: Բուռն քննարկման արդյունքում երկու համարձակ որոշում կայացվեց՝ նախ վերանայել նախապես կայացված որոշումը և Արայիկ Խանդոյանին դահլիճ վերադարձնել մեկ ժամը չլրացած՝ ակնկալելով «նրա հետագա վարքագծում փոփոխություններ գործի քննության ողջամիտ ժամկետների տեսակետից»:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը, նշելով, որ արձանագրել է դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից արված ոչ հարգալից արձագանքը, սանկցիա կիրառեց նաև դատախազ Պետրոսյանի նկատմամբ: Նրան նախազգուշացում հայտարարեց: Արա Ղարագյոզյանը մեկ անգամ ևս խնդրեց իրենց պաշտպանյալներին ամբաստանյալ չկոչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում