Saturday, 25 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Էդմոն Մարուքյանը 2018թ. Բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն է ներկայացրել Կառավարությանը

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ՀՀ 2018թ. Պետական բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն է ուղարկել ՀՀ կառավարությանը։ Այդ մասին ասված է պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ քննարկումների ավարտից հետո, համաձայն ԱԺ նոր կանոնակարգով սահմանված կարգի, իմ կողմից կառավարություն է ուղարկվել ՀՀ 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ 11 առաջարկություն։ Վերջիններից համապետական նշանակություն ունի հատկապես հետևյալներ առաջարկների ընդունումը՝

«ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում ոստիկանության 2018 թվականի բյուջեի առնվազն կեսի կրճատում և դրանց ուղղում պաշտպանության բնագավառի ծախսերին.

Այս տարի միայն ոստիկանության բյուջեն կազմելու է մոտ 40.119 մլրդ հայկական դրամ, իսկ ոստիկանության 2016թ. փաստացի արտաբյուջետային հաշվի ընթացիկ եկամուտները կազմել են մոտ 21.206 մլրդ հայկական դրամ (այս թիվը մշտապես տատանվում է 20-22 մլրդ-ի սահմաններում)։ Հանրամատչելի տարբեր տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ ոստիկանների միջին թիվը երկրում մոտ 8.500 է (ոստիկանության ճշգրիտ թիվը գաղտնի է)։ Այս թիվը, միգուցե մոտ է միջազգային ստանդարտին, սակայն եթե հաշվի առնենք, որ այլ երկրներում ոստիկանությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնք Հայաստանում այլ մարմինների վրա են դրված (սահմանապահ ու քննչական և այլն), ինչպես նաև այն փաստը, որ Հայաստանի ոստիկանությունը չունի բազմաթիվ մշտական գերխնդիրներ, որոնք ունեն այլ երկրների իրավապահները (իրար բախվող կրոնական խմբեր, անջատողական ազգային փոքրամասնություններ, ահաբեկչություն, մեծ քանակությամբ զինված ավազակային խմբեր, ապօրինի միգրացիա և այլն), պարզ է դառնում, որ իրականում այս քանակությամբ ոստիկանների կարիք երկիրը չունի: Մինչդեռ, հաշվի առնելով երկրի փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելը, ակնհայտ է դառնում, որ նշված միջոցներն առավել արդյունավետ ծախսելու համար պետք է դրանք ուղղել բանակին՝ ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության նորագույն տեխնոլոգիաների ձեռքբերման և այլ նպատակներով։

ՀՆԱ նկատմամբ կրթության ոլորտի ֆինանսավորման մասնաբաժնի բարձրացում, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարներից 1 մլրդ դրամի կրճատում և ուղղում կրթության բնագավառի ծրագրերի իրականացմանը.

Նախագծում շուրջ 712.4 մլն դրամով կրճատվել է կրթությանը տրամադրվող ֆինանսավորումը, մինչդեռ պետական եկամուտների կոմիտեին մոտ 2.414 մլրդ հայկական դրամ է հատկացվում «պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողով՝ չնայած նրան, որ կոմիտեում տեղի է ունենում աշխատակազմի թվի նշանակալի կրճատում։ Այսինքն, կրթության ոլորտում առկա խնդիրները (շենքային պայմաններ, մարզերում մասնագետների պակաս, ներառական կրթության սահմանափակ հասանելիություն, մանկավարժների ցածր աշխատավարձ, անվճար մանկապարտեզների մեծ հաշվով անհասանելիություն, սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար կրթություն ստանալու ֆինանսական արգելքներ (ներառյալ՝ դասագրքերի և դասանյութերի գնման հետ կապված խնդիրները), հեռավոր համայնքներում բնակվող երեխաների որակյալ կրթության խնդիրներ, մանկական աշխատանքի արդյունքում կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնախնդիր և այլն) հերթական անգամ շարունակում են մնալ չլուծված, կրթության բնագավառում լուրջ բարեփոխումների համար միջոցներ չեն գտնվում և չեն հատկացվում, սակայն նույն պետական բյուջեում պարգևավճարների համար գումար կա օրինակ առանց այդ էլ բավականին բարձր աշխատավարձ ստացող պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։

«ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի խմբագրում այնպես, որ 1-ին խմբի հաշմանդամներն ամսական ստանան առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքին համարժեք (56.000 հայկական դրամից ոչ պակաս) կենսաթոշակ.

Այս առաջարկությունն արդեն քանիցս ներկայացվել է իմ կողմից ու ամեն անգամ մերժվել, իսկ վերջին 2 տարիներին այս թիվն ընդհանրապես չի ավելացել։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հիմնական կենսաթոշակը 16.000 հայկական դրամ է: Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում, որն 1-ին խմբի համար հիմնական կենսաթոշակի 40%-ն է կազմում, այսինքն՝ ընդամենը 22.400 հայկական դրամ: Մինչդեռ, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հայտնած տվյալների՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ ըստ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի, կազմել է ամսական 55.592 հայկական դրամ: Ընդ որում, այստեղ չեն հաշվարկված հատկապես հաշմանդամներին անհրաժեշտ դեղորայքային և այլ առաջնային ծախսերը: Գաղտնիք չէ, որ 1-ին խմբի հաշմանդամները սոցիալապես ամենախոցելի խումբն են և հիմնականում 100% անաշխատունակ, իսկ այս գումարն 1-ին խմբի հաշմանդամների համար ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրում՝ անգամ նրանց գոյությունը չապահովելով:

Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակիցների սոցիալական փաթեթով ապահովման ծրագրի շահառուների ցանկում միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցների ընդգրկում.

Ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ պետական կրթական հաստատությունների թվում են միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունները: Սակայն միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների աշխատակիցները սոցիալական փաթեթից չեն օգտվում, ինչը նշանակում է, որ կառավարության կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում՝ առանց օբյեկտիվ հիմքի:

Բյուջետային քննարկումները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։

Սպասենք կառավարության արձագանքին …»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում