Wednesday, 22 07 2026
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Հայաստանը պարտավոր է հաղթահարել բրյուսելյան փակուղին

Առավոտյան «Արմենպրես» գործակալությունը հայտնել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը պատրաստ է և այն դրական ձևակերպումներ է պարունակում ԼՂ խնդրի վերաբերյալ, սակայն ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ հենց ԼՂ խնդիրն առիթ է հանդիսացել, որ գագաթնաժողովի բանաձևի նախագիծը հայտնվի փակուղում: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը Բրյուսելից հաղորդել է. «Երեկ Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի մեկ պարբերությունից, որը վերաբերում է տարածաշրջանային հակամարտություններին:

Եվրամիության անդամ երկրները բաց են թողել այս մասը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են տեքստում Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձևակերպումներ մտցնել, որոնք ակնհայտորեն հակասում են միմյանց: Ըստ էության, հռչակագիրը պատրաստ է, և միայն Հայաստանն ու Ադրբեջանն են դեռ պայքարում Ղարաբաղին վերաբերող ձևակերպումների շուրջ»:

Բրյուսելում մտահոգություններ ունեն, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միգուցե հրաժարվեն ստորագրել փաստաթուղթը՝ ղարաբաղյան խնդրի շուրջ ձևակերպումների կամ դրանց բացակայության պատճառով: Ըստ հավաստի տեղեկությունների` Բրյուսելում նույնիսկ միջանկյալ տարբերակ են առաջարկել, որ առանց այս կամ այն խնդիրը հասցեական նշելու, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևում կոչ արվի ակտիվացնել ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա: Սակայն այս տարբերակը Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից չի ընդունվել, և նրանք կռիվ են տալիս` բանաձևն իրենց հարմարեցնելու նպատակով: Սա իսկապես փակուղային իրավիճակ է ստեղծել Եվրամիության պաշտոնյաների համար:

Կարծում ենք` հայկական դիվանագիտությունն ավելի ճկուն պետք է գտնվի` փակուղին հաղթահարելու նպատակով, եթե նույնիսկ բանաձևն ամբողջովին չի արտահայտում հայկական շահերը:

Ի վերջո, գոյություն ունի հատուկ կարծիքի ինստիտուտ, սակայն որևէ պարագայում չպետք է տրվել կեղծ հայրենասիրությանը և բոյկոտել բանաձևի ստորագրումը:

Վերջին հաշվով` հենց դա է ադրբեջանական սադրանքի նպատակը, որպեսզի Հայաստանի եվրոպական դեմարշի համատեքստում չեղարկվի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը կամ առնվազն նսեմացվի, ստվերվի դրա քաղաքական նշանակությունը:

Ի վերջո, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի բանաձևն իմպերատիվ ուժ չունի և Երևանում պետք է խիստ արժևորեն այն հանգամանքը, որ ԼՂ խնդրի շուրջ միանգամայն բարենպաստ ձևակերպումներ են տեղ գտել Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրում, որը փոխադարձ պարտավորություններ ենթադրող փաստաթուղթ է և արտացոլում է Եվրամիության պաշտոնական տեսակետները:

Օրինակ` անհասկանալի է, թե ինչու Հայաստանի իշխանությունները հակված չեն ընդունել Եվրամիության առաջարկած կոմպրոմիսային տարբերակը, որտեղ հիշատակում չկա կոնկրետ հակամարտության մասին: Դա կլինի ռացիոնալության դրսևորում, մանավանդ, որ Արևելյան գործընկերության ձևաչափը և Հայաստան-ԵՄ համաձայնագիրը բացառիկ հնարավորություն են, որ թույլ կտան Հայաստանին` դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, անվտանգության համակարգը և մեծացնել Հայաստանի սուբյեկտությունը: Մեծ հաշվով` դա ռուսական տոտալ ազդեցությանը հակազդելու միակ հնարավորությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում