Sunday, 09 06 2024
11:45
Իրանը և Հնդկաստանը համատեղ կաշխատեն՝ ընդլայնելու երկկողմ կապերը
Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Ստեղծվում է մեկ կենտրոնացված հանգույց, որը կոտրելու դեպքում հաքերները կարող են լիակատար հասանելիություն ստանալ Հայաստանի ողջ տարածքին․ Արթուր Պապյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
10:45
ԱՄՆ Ատլանտյան խորհուրդը Հայաստանը դասել է աշխարհի կիսաազատ երկրների շարքում
ԵԱՏՄ-ն մեր պայծառ ապագան չէ, բայց նաև աղքատ Ղազարոս չլինենք Բրյուսելի դռանը
Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Խոշոր խաղ է սկսվել, որից կարող ենք օգտվել. էներգետիկ ենթակառուցվածքները պետք է կարգի բերել
10:09
ՄԱԿ-ում հայտարարել են, որ շրջակա միջավայրում մոտ 0,5 միլիարդ տոննա պլաստիկ է կուտակվել
Ռուսաստանից կախվածությունը կձգվի ևս մեկ դար, եթե նոր ԱԷԿ-ի գործարքը կնքվի նրանց հետ
09:45
Լեհաստանը 750 մլն դոլար կտրամադրի կիբերանվտանգությանը
09:30
Հնդկաստանը ձգտում է մրցակցել Չինաստանի հետ
09:15
Գերմանիայի բնակչության ավելի քան մեկ քառորդին չի հետաքրքրում Եվրո 2024-ը
Ի՞նչ է շշնջացել Օրբանն Ալիեւի ականջին, որ Բաքուն գրոհում է ՀՀ սահմանադրությունը
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը

ՀՀԿ մեծամասնության անվստահությունը Կարեն Կարապետյանին

Խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր պատասխանելով Վիգեն Սարգսյանի քաղաքական գործիչ չլինելու մասին ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, արել է իր թափանցիկությամբ անսպասելի հայտարարություն, ասելով, որ Վիգեն Սարգսյանը Հայաստանի առանցքային քաղաքական գործիչներից է և պատահական չէ, որ հենց նա է գլխավորել ՀՀԿ ցուցակը և նրա առաջնորդությամբ է ՀՀԿ-ն խորհրդարանում դարձել կայուն մեծամասնություն: Առաջին հայացքից ՀՀԿ խմբակցության ղեկավարը պարզապես հակադարձում է իր կուսակցական գործընկերոջ հասցեին ընդդիմության քննադատությանը:

Սակայն երբ մենք փորձում ենք մի փոքր հետ գնալ և հիշել մեկ այլ ՀՀԿ-ականի մի հայտարարություն, կամ հարց, ուղղված ԵԼՔ դաշինքին, ապա Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը դառնում է բավականին հետաքրքիր և նուրբ տողատակերով լեցուն: Երբ խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ վնասների և օգուտների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հարցը, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԼՔ դաշինքին հարց ուղղեց, թե ներկայացնելով տնտեսական իրավիճակի բացասականությունը վկայող վիճակագրություն, ինչու՞ է դաշինքը դրա համար պահանջում դուրս գալ ԵՏՄ-ից, և ոչ թե պահանջում կառավարության հրաժարական, որը պատասխանատու է տնտեսական վիճակի համար:

Թեև Արմեն Աշոտյանն իր հարցը բնորոշեց այսպես ասած հռետորական, այդուհանդերձ այն բավականին թափանցիկ էր իր ակնարկ/մեսիջով և արտահայտում էր թերևս ՀՀԿ-ում առկա տրամադրությունները, առ այն, որ ԵԼՔ դաշինքը տակտիկական որոշակի նկատառումներից ելնելով խնայում է վարչապետ Կարեն Կարապետյանին: Առավել ևս, որ դաշինքը հայտարարել էր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մինչև անգամ փողոցային պայքար մղելու պատրաստակամության մասին:

ՀՀԿ-ում հենց այդ ընկալումն է ընկած նաև Վահրամ Բաղդասարյանի արձագանքի հիմքում: Այսինքն, տողատակում նա արձագանքում է ոչ թե ԵԼՔ դաշինքի քննադատությանը, այլ իր պատասխանով «համեմատություն» է անցկացնում Կարեն Կարապետյանի միջև և ամենևին պատահական չեն շեշտադրումները՝ ՀՀԿ ցուցակը գլխավորել և առաջնորդել կայուն մեծամասնություն: Եվ դա այն դեպքում, երբ համենայն դեպս տարածված հանրային-քաղաքական ընկալումն այն էր, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ցուցակը չի գլխավորել լոկ այն պատճառով, որ կար մշտական բնակության սահմանադրական ցենզի հետ կապված խնդիր, որն ի դեպ տևական ժամանակ դիտարկվում էր նաև 2018-ի մասով, և չի բացառվում, որ վերստին հայտնվի այսպես ասած տեղեկատվական շրջանառության մեջ:

Ցուցակը չգլխավորելով հանդերձ, դե ֆակտո քարոզչական արշավի գլխավորում էր հենց Կարեն Կարապետյանը, համենայն դեպս վիզուալ տեսանկյունից այդ հանգամանքը լիովին ակնառու էր: Ավելին, սոցհարցումների այսպես ասած ինդիկատորով իշխանությունը պարբերաբար փորձում էր ցույց տալ Կարեն Կարապետյանի 80 տոկոսից ավելի վարկանիշ, այսպես ասած կասկածիօց դուրս թողնելով, որ հենց նա է ՀՀԿ-ին մեծամասնություն տանող առաջնորդը:

Ահա այդ համատեքստում խիստ ուշագրավ է, որ Վահրամ Բաղդասարյանը Վիգեն Սարգսյանի հասցեին ԵԼՔ-ի քննադատությանը հակադարձում է հենց ցուցակն առաջնորդելու և կայուն մեծամասնության հասցնելու շեշտադրումով, կամա թե ակամա Վիգեն Սարգսյանին հակադրելով ոչ թե ԵԼՔ-ին, կամ ոչ այնքան ԵԼՔ-ին, որքան Կարեն Կարապետյանին, ըստ էության արձանագրելով, որ Կարապետյանը խորհրդարանում մեծամասնություն չունեցող վարչապետ է: Խոշոր հաշվով դա այդպես էր նաև առանց Բաղդասարյանի ակնարկի, պարզապես հետաքրքիր է այն, թե ինչու՞ է նա որոշել բարձրաձայնել այդ մասին, ինչը դե ֆակտո անվստահություն է վարչապետի հասցեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում