Զաալի Սարգսյանը ռուսական Առաջին ալիքի «Ձայնը» շոուի 6-րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկիին։ Նա Մարիաննա Սավոնի հետ կատարել է Անդրեա Բոչելիի Vivo per lei երգը։
Շոուի կանոնների համաձայն՝ մարզիչն իր երկու սաների ելույթի ավարտին պետք է ընտրի նրանցից մեկին, իսկ մյուսին կարող են «փրկել» ժյուրիի մյուս անդամները։
Գրադսկին ասել է, որ երկու երգիչներն էլ շատ մեծ աշխատանք են իրականացրել իրենց վրա։ «Զաալին հատկապես։ Այն, ինչ դու անում էիր 1-1.5 ամիս առաջ, ես պարզապես ցանկանում էի քեզ սպանել։ Այն ցատկը, որը դու արել ես այս կարճ ժամանակահատվածում, եզակի է, և ես հույս ունեմ, որ դու կշարունակես ցատկել ճիշտ ուղղությամբ»,-ասել է նա։
Այդուհանդերձ, Գրադսկին նախագծում է թողել Մարիաննային, իսկ Զաալին լքել է մրցույթը, քանի որ ժյուրիի անդամներից ոչ ոք նրան չի վերցրել իր թիմ։








































