Thursday, 16 05 2024
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել

Ինչո՞ւ սպասել, եթե դա միակ ելքն է

Թերևս անկասկած է, որ Հայաստանի ներքաղաքական սուբյեկտները, կամ այսպես ասած` ընդդիմություն-իշխանություն գործընթացի կողմերը` Հայ ազգային կոնգրեսն ու նախագահի նստավայրը, սպասողական վիճակում են:

Նրանք սպասում են հունիսի վերջին Կազանում կայանալիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հերթական հանդիպմանը, որի ընթացքում, ըստ տարբեր տեղեկությունների, հակամարտող կողմերին հորդորելու են ստորագրել հիմնական սկզբունքները: Համենայնդեպս, այդ հորդորը բացահայտորեն կար Դովիլի հայտարարության մեջ, որ ընդունեցին Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը` Մեծ ութնյակի վեհաժողովի շրջանակում: Թե՛ այն, որ Հայ ազգային կոնգրեսը չհայտարարեց իր հերթական հանրահավաքի օրը, այլ դա թողեց հետագա զարգացումների տրամաբանությանը, և թե՛ այն, որ Սերժ Սարգսյանն էլ առայժմ խուսափում է կոնկրետ իր գնահատականը տալ` իր անունից, իր դեմքով, ներքաղաքական վերջին զարգացումներին և պատվիրակություններով բանակցելու ընդդիմության առաջարկին, կարծես թե հուշում է, որ կողմերն իսկապես սպասում են: Թե հատկապես ինչի՞ն են սպասում` ասելը, թերևս, հեշտ չէ: Սպասումներն, անշուշտ, տարբեր են:

Չի բացառվում, որ իշխանությունն, օրինակ, մտահոգ է Ղարաբաղի հարցում հնարավոր ճնշումների առկայությունից, որոնք կարող են մեծացնել նաև իշխանության, այսպես ասած, ներքաղաքական կախվածությունը: Եթե հիմնական սկզբունքների ստորագրման ճնշումներ լինեն Հայաստանի վրա, ապա կասկած չկա, որ դա կարող է Հայաստանում շատ բարդացնել ներքաղաքական իրավիճակը: Բայց, մյուս կողմից, իշխանությունը թերևս պետք է գիտակցի, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այդ ճնշումներից ձերբազատվելու, թերևս, միակ հուսալի միջոցն է: Միայն թե հարկավոր է այդ իրավիճակում առավել լայն գործակցության գնալ հասարակության հետ, ինչը իշխանությանը հնարավորություն կտա ավելի ամուր դիրքերից խոսել Ղարաբաղի հարցում, իսկ տվյալ պարագայում` խուսափել Կազանում որևէ փաստաթուղթ ստորագրելուց:

Ի վերջո, կարծես թե անվիճարկելի է այն աքսիոմատիկ կամ դրան մոտ ճշմարտությունը, որ եթե Հայաստանը ուզում է խուսափել Ղարաբաղի հարցում անցանկալի ճնշումներից, ապա ունի դա անելու մի երաշխավորված հնարավորություն` ներքին կյանքում իրականացնել լայն և արմատական բարեփոխումներ, ուժեղացնել պետական կառավարման քաղաքականության մեջ հանրային պահանջների և պահանջմունքների, հասարակական կարծիքի ազդեցությունը և հաղթահարել դրանով այն լեգիտիմության ճգնաժամը, որ կա Հայաստանում: Իսկ եթե այդ ամենը չի արվում ինչ-ինչ պատճառներով` կամ չկամության, կամ անկարողության` ասենք կլանաօլիգարխիկ ռեժիմի ներքին դիմադրության պատճառով, ապա մնում է պարզապես հրաժարականի միջոցով խուսափել ճնշումներից և արտահերթ ընտրության ճանապարհով կարողանալ մանևրել նաև Ղարաբաղի հարցում, իհարկե այդ ընտրությամբ հանգուցալուծելով, ոչ թե հերթական կեղծիքի գնով է՛լ ավելի սրելով լեգիտիմության ու ժողովրդավարության ճգնաժամը:

Այստեղ ահա գալիս է ընդդիմության դիրքորոշման հարցը: Ընդդիմությունն այստեղ պետք է հստակ հայտարարի ոչ թե իր գալու դեպքում Ղարաբաղի հարցը լուծելու, այլ իր գալու դեպքում ժողովրդավարության հարցը լուծելու մասին` Ղարաբաղի հարցը թողնելով հետոյի: Եթե Հայաստանում որևէ ընդդիմություն փորձում է իշխանության գալ` հայտարարելով, որ ինքը գալու է Ղարաբաղի հարցը լուծելու, ապա այդ ընդդիմությունը թերևս թե՛ իրեն, թե՛ երկիրը դատապարտելու է հերթական ճգնաժամի, որը գուցե ի բնե լինի մի փոքր այլ ճգնաժամ, բայց թերևս ոչ պակաս ծանր ու աղետալի երկրի համար, քան ներկայիս ճգնաժամը: Ավելին` այդ դեպքում երկիրը կարող է պարզապես հայտնվել ուղղակի ռազմավարական աղետի առաջ: Եթե իշխանությունը Ղարաբաղի հարցում Հայաստանի համար անցանկալի զարգացումներից խուսափելու համար կամ պետք է երկրի ներսում գնա հասարակությանն ընդառաջ և արմատական բարեփոխումներ իրականացնի շատ արագ, կամ շատ արագ հրաժարական տա, ապա ընդդիմությունն առավել ևս չի կարող, իրավունք չունի իր գործողություններում և երկրի զարգացման իր պատկերացումներում այլ հաջորդականություն ունենալ, քան նախևառաջ ժողովրդավարության հարցը լուծելն է: Ընդ որում` խոսքը այդ հարցի գլոբալ լուծման մասին է, երբ երկրում կձևավորվի միջավայր, որտեղ ամեն, այդ թվում` նաև Ղարաբաղի հարցի պես կարևոր ռազմավարական հարցերը կքննարկվեն արդեն միանգամայն ազատ և ժողովրդավար միջավայրում: Ու թող այդ միջավայրում կարծիքների բախումը ձևավորի Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հանրային կոնսենսուս: Բայց առանց այդ կոնսենսուսի պարզապես անթույլատրելի է Ղարաբաղի հարցի լուծում:

Այսօր այդ կոնսենսուսը չկա և թերևս չի կարող լինել, քանի որ իրավիճակը շատ հակասական է, և չկա այն պարարտ միջավայրը, որտեղ կարող են առողջ և էմոցիաներից ու շահարկումներից հնարավորինս պաշտպանված քննարկումներ լինել: Ներկայումս Հայաստանի հասարակությունը առավելապես գտնվում է ինֆորմացիոն փոխադարձ մանիպուլյացիաների հոսանքների առաջ, և այդտեղ բնականաբար անհնար է խոսել կոնսենսուսային ելքի մասին: Այդ իրավիճակներում առավել հավանական է դառնում զոմբիացումը: Փոխարենը` երևի թե առավել կոնսենսուսին մոտ ենք հենց ժողովրդավարական, ազատ միջավայրի ձևավորման հարցում, որպես ոչ միայն Ղարաբաղի, այլ Հայաստանի և Ղարաբաղի համար կարևորագույն այլ խնդիրների լուծման հիմնարար բանալի:

Հետևաբար, ներքաղաքական կյանքի սուբյեկտների համար, թերևս, անիմաստ է սպասել Կազանին կամ որևէ այլ «կարգավորման» մայրաքաղաքի, քանի որ այսպես, թե այնպես, եթե որևէ մեկի գործողությունների կամ սպասումների հիմքում Հայաստանի շահն է, ապա ժողովրդավարությունն ու ազատ և իրավական միջավայրի ձևավորումը այլընտրանք չունեն որևէ դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում