Friday, 24 07 2026
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում

Ինչ էլ որ արվում է, արվում է Սերժ Սարգսյան՝ որպես սուպերվարչապետ ծրագրի իրականացման համար

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանության զարգացման ծրագիրը: Նա նշեց, որ խորհրդարանական կառավարման լիարժեք մոդելի անցման պարագայում իրենք ենթադրում են ոստիկանության ենթակայություն վարչապետին, ինչը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն աննախադեպ բացահայտում որակեց, քանի որ նոր Սահմանադրությամբ կառավարությանն առընթեր մարմիններ չեն լինելու, և բոլորը հաշվետու են լինելու խորհրդարանին: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ եթե ոստիկանությունը լինի վարչապետին կից, անընդունելի է, ինչպես՝ այսօրվա վիճակն է անընդունելի:

«Նրանք պետք է լինեն նախարարություն և լինեն կառավարության անդամ, իսկ վարչապետին կից ընդհանրապես որևէ կառույց չպետք է լինի: Եթե վարչապետին կից կառույց կա, դա միայն կարող է լինել խորհրդակցական մարմին, բայց ոչ երբեք գործադիր իշխանություն՝ վարչապետին կից: Դա ընդհանրապես որևէ ձևով պառլամենտական համակարգին բացարձակապես հարիր չէ: Դա նշանակում է ունենալ միապետ-վարչապետ, ոչ թե կառավարության ղեկավար»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Եթե ոստիկանությունը և ԱԱԾ-ն նախարարություններ չեն դառնալու և չեն մտնելու կառավարության կազմ որպես նախարարություններ և լինելու են վարչապետին կից, սա ևս մեկ անգամ ապացուցելու է պսևդոպառլամենտական համակարգը Հայաստանում: Իրավապաշտպանը համոզված է, որ այս ամենը Սերժ Սարգսյանն իր համար է անելու՝ վերահսկելու իրավիճակը: Սա հակասում է խորհրդարանական համակարգին, սա լինում է միապետություն՝ նախագահի փոխարեն վարչապետի համազգեստով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ խորհրդարանական համակարգի պարագայում կառավարության դերը բարձրանում է, և ոստիկանությունը պետք է ներառվի գործադիր իշխանության կառուցվածքում, ոչ թե անմիջապես վարչապետի հսկողության ներքո: 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրականացված սահմանադրական փոփոխություններով ԱԱԾ-ն, ոստիկանությունը հանվեցին կառավարության կազմից և դարձան կառավարությանն առընթեր մարմիններ և ԱԺ-ին հաշվետվությամբ հանդես չէին գալիս, իսկ հիմա ոչ թե նախագահի ենթակայությունից պետք է անցում կատարեն վարչապետի ենթակայության, այլ կառավարության կազմում որպես նախարարություն հանդես գան, ինչպես եղել է մինչև 2005 թվականը:

«Տվյալ դեպքում, երբ ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, վարչապետի կողմից ապօրինի կամ ոչ իրավաչափ հրամանների նկատմամբ պառլամենտական վերահսկողությունը թուլանում է: Թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի նկատմամբ պառլամենտական վերահսկողություն պետք է լինի, որպեսզի վարչապետի կողմից այդ մարմինների նկատմամբ բացարձակ վերահսկողության ինստիտուտը մեղմվի»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով՝ հակառակ դեպքում կստացվի, որ անուններն են փոխվում՝ նախագահի փոխարեն վարչապետ, բայց շարունակվում է մնալ որպես գործադիր իշխանության ղեկավարի անմիջական հսկողության ներքո գտնվող մարմին, բայց ոչ թե պառլամենտական վերահսկողության տակ գտնվող մարմին:

Եթե ոստիկանությունը քիչ թե շատ մտահոգ լիներ իրենց կառույցի դերի բարձրացմամբ, ապա, ըստ Արթուր Սաքունցի, պետք է առաջարկեր որպես կառավարության միավոր ներգրավելու:

«Քանի որ ունենք այսպես կոչված կայուն քաղաքական մեծամասնություն և ագրեսիվ լսող մեծամասնություն, ապա, ցավոք սրտի, նույնիսկ կառավարության կազմում ներգրավելու դեպքում որևէ երաշխիք չկա, որ պառլամենտական հսկողությունն արդյունավետ կլինի, որովհետև պառլամենտական մեծամասնությունը ոչ թե ինքն է վերահսկողություն իրականացնող, այլ վերահսկողության տակ գտնվում է գործադիր իշխանության ներքո՝ հանձինս ներկա նախագահի և ապագա վարչապետի, այնպես որ փոփոխություն չի լինելու, բայց օրենսդրական մակարդակում պետք է լինի կառավարության կազմում»,- հավելեց Արթուր Սաքունցը:

Սերժ Սարգսյանը այս բոլոր ջանքերը գործադրում է ոչ թե ուրիշի, այլ հենց իր համար, քանի որ, ըստ Արթուր Սաքունցի, նա ունի իր անձնական իշխանությունը պահելու խնդիր, ինչ էլ որ արվում է, արվում է Սերժ Սարգսյան՝ որպես ՀՀ սուպերվարչապետ ծրագրի իրականացման համար:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում