Thursday, 16 05 2024
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը

Եվրոպայում՝ առաջինը, աշխարհում՝ երրորդը․ Հրապարակվել է Հայաստանի թշվառության ինդեքսը

Հայաստանը Եվրոպայում առաջին, աշխարհում՝ երրորդ, ամենամիլիտարիզացված երկիրն է: Այսպիսին են Global Militarization Index 2016-ի վերլուծության արդյունքները: Միլիտարիզացիայի մակարդակը հաշվարկվում է նաև կրթությանն ու առողջապահությանը տրվող գումարների համադրությամբ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կրթության և առողջապահության ծախսերն ավելի են կրճատվելու, ըստ այդմ` Հայաստանն ունի բոլոր նախադրյալները` Global Militarization Index-ի ցուցակներում հաջորդ տարի ավելի բարձր ու «պատվավոր» տեղ զբաղեցնելու համար:

Այս վերլուծությունն իրականում միայն մտահոգություններ է ծնում մեր երկրի հեռանկարի վերաբերյալ: Նախ` միլիտարիզացված երկրները, որպես կանոն, չեն ունենում քաղաքացիական ուժեղ հասարակություններ, ազատ տնտեսություն, որակյալ քաղաքական համակարգ: Նման իմիջով Հայաստանն օբյեկտիվորեն չի կարող ակնկալել օտարերկրյա ներդրումներ: Բիզնեսն աշխատում է հեռու մնալ միլիտարիզացված երկրներից ոչ միայն այն պատճառով, որ նրանք բացահայտ կամ քողարկված հակամարտությունների մեջ են լինում հարևան երկրների հետ: Նման երկրները` որոշակի օրինաչափությամբ, կոռումպացված են լինում՝ կառավարման ցածր որակով և արդարադատության բացակայությամբ: Միլիտարիզացիայի բարձր մակարդակը բացասաբար է ազդում նաև Հայաստանի քաղաքական իմիջի վրա, որովհետև արտաքին գործընկերները կասկածի տակ են դնում երկրի խաղաղասիրական նախաձեռնությունների անկեղծությունը:

Սակայն Հայաստանի պարագայում միլիտարիզացիան ավելի շատ ոչ թե բովանդակային դրսևորում է, այլ աղքատության հետևանք: Խիստ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի իշխանությունը չի կարող խնայել պաշտպանության, սպառազինության ձեռքբերման վրա, դրա փոխարեն` «խուզելով» բյուջեի այն տողերը, որոնք կրթվելու, բուժսպասարկվելու հնարավորություններ են ստեղծում մեր հասարակության համար: Սա, իհարկե, խոսում է մեր տնտեսության ստագնացիայի, ճահճացման մասին, որովհետև եթե այն բնականոն զարգանար և հումանիտար ու սոցիալական ոլորտներում պետության ծախսերը չկրճատվեին, Հայաստանի միլիտարիզացիայի մակարդակն այսքան բարձր չէր լինի ու չէր հարուցի միջազգային կամ տեղական դիտորդների մտահոգությունները: Ինչ-որ իմաստով Global Militarization Index 2016-ը բացահայտում է Հայաստանի ոչ թե միլիտարիզացվածությունը, այլ` սարսափելի աղքատությունը:

Լուսանկարը՝ Pan Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում