Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Թոշակառու բժիշկները կհեռացվեն համակարգից. Լևոն Ալթունյան

Հայաստանի կառավարությունը խնդիր է դնում ոչ թե բժիշկների թվի կրճատման, այլ վերադասավորումներ իրականացնելու: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Այսօր Հայաստանում կա 600-700 բժշկի թափուր աշխատատեղ: Դրան զուգահեռ կան բժիշկներ, որոնք լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատում: Պետք է վերադասավորումներ լինեն, այնպիսի պայմաններ ապահովվեն, որ յուրաքանչյուր աշխատող միավորի մասով 70-80 տոկոս ծանրաբեռնվածություն լինի»,-  ասաց նախարարը:

Նախարարը մանրամասնեց, որ վերադասավորումը հետևյալն է ենթադրում՝ եթե մի հիմնարկում 60 բժիշկ կա, բայց պետք է 48, այն 12 բժիշկին առաջարկվում է վերապատրաստվում՝ համալրելու թափուր աշխատատեղերը՝ և Երևանում, և մարզերում: «Եթե մարդուն առաջարկում ենք իր մասնագիտությամբ աշխատանք մարզում, բայց նա չի ուզում փոխել իր աշխատավայրը, իրեն կառաջարկվի ոլորտի այլ մասնագիտացում անցնել և աշխատանքի անցնել այդ մասնագիտությամբ»,- պարզաբանեց Ալթունյանը:

Անդրադառնալով ավելի վաղ իր արած հայտարարությանը, թե օպտիմալացման շրջանակներում թոշակի տարիքի բժիշկները պետք է անցնեն թոշակի և ազատվեն աշխատանքից՝ նախարարն ասաց, որ կոնկրետ թոշակառու բժիշկներին սպասվում է թոշակ, նրանք գնալու են թոշակի, բայց դա կրճատում չի համարվում: «Եթե, օրինակ, տարեց բժիշկն աշխատում է մարզում և նա պահանջված է հասարակության ու ադմինիստրացիայի կողմից, խնդրեմ, ոչ մի խնդիր չկա: Ուղղակի կա թոշակային հասակի մասին  օրենք, և ես կարծում եմ, որ այդ օրենքը պետք է կատարվի»,- ասաց Ալթունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում