2018 թվականի բյուջեն բացարձակ թվով ավելի մեծ է, քան 2017 թվականինը, սակայն առողջապահության ոլորտը նախատեսվում է 5 մլրդ-ով պակաս ֆինանսավորել, քան 2017-ին: ԱԺ-ում 2018-ի բյուջեի քննարկմանը նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
«Ինչո՞վ է պայմանավորված, որ առողջապահության ֆինանսավորումը նվազել է, և արդյո՞ք սա պայմանավորված է նրանով, որ ավելի արդյունավետ է լինելու կառավարումը»,- պատգամավորը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարարին՝ հավելելով, որ ընդհանուր գնաճի պայմաններում օբյեկտիվորեն ավելանալու է նաև յուրաքանչյուր բուժման ինքնարժեքը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































