Tuesday, 14 07 2026
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով

Վիգեն Սարգսյանի ինքնաբացարկը

Եթե անգամ պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան սկանդալային գրառման «հերոսը» Վիգեն Սարգսյանը չէր, ինֆորմացիոն այդ առիթն օգտագործվեց հենց նրա դեմ, ու հիմա բոլորը քննարկում են ՊՆ գործող նախարարի ծառայած լինել-չլինելու հանգամանքը: Խնդրին քաղաքական ձևակերպում տվել է «Ելք» դաշինքը, բայց ակնհայտ է, որ այն դուրս է իշխանություն-ընդդիմություն հակադրության դասական տրամաբանությունից և տեղավորվում է ներհամակարգային պայքարի ռեժիմում` հատկապես 2018-ի լույսի ներքո: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումից բարձրացած աղմուկը պետք է պատշաճ պատասխաններ ստանա, որովհետև լայն տպավորություն կա, որ նա խոսում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը շատ հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Ճիշտ կլինի, որ այդ պատճառները լինեն ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային»,- նշել է Ն. Փաշինյանը։ Ավելի ուշ, Փաշինյանը Facebook-ի իր էջում ակնհայտորեն ծաղրել է Վիգեն Սարգսյանին` գրելով, որ եթե վերջինս ծառայել է, ուրեմն Սերժ Սարգսյանի քարտուղարուհին պատերազմի վետերան է: ՊՆ նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան հայտարարություն- պարզաբանումն ինտրիգը ոչ թե վերացնում, այլ ավելի բորբոքում է, որովհետև ընդհանուր ձևակերպումները, որ Վիգեն Սարգսյանը չի խուսափել զինվորական ծառայությունից կամ չի եղել հետախուզման մեջ, չեն տալիս Փաշինյանի հարցի պատասխանը, առավել ևս՝ չեն «ծածկում» այն աղմուկը, որը հետևանք է Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման:

Ինքնին հասկանալի է, որ գործ ունենք քաղաքական սկանդալի հետ, որի առանցքում ոչ թե Վիգեն Սարգսյանի ծառայել-չծառայելու խնդիրն է, այլ` իշխանական նրա հավակնությունների քաղաքական լեգիտիմության հարցը: Վիգեն Սարգսյանի անունը այս համատեքստում քննարկվել է մի քանի վարկածով. նա համարվել է վարչսպետ-2018-ի թեկնածու, առնվազն` Կարեն Կարապետյանին լուրջ հակակշիռ, եթե վերջինս զբաղեցնի վարչապետի պաշտոնը, գլոբալ հարթության վրա` համարվել է Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Տրամաբանական կլինի ենթադրել, որ Վիգեն Սարգսյանին հասցվող հարվածների հեղինակը նրա համակարգային մրցակից Կարեն Կարապետյանն է: Մյուս կողմից` այս վարկածը պարզունակ է թվում` հենց շատ ակնհայտ լինելու պատճառով: Ամենևին չենք բացառում, որ Սերժ Սարգսյանն է «մենակ» ու «անօգնական» թողել Վիգեն Սարգսյանին, որովհետև նա ձախողել է իր վրա դրված ինչ-որ առաքելություն, այլ խոսքով` «կտրվել» է քննությունից:

Առաջիկա օրերին Վիգեն Սարգսյանի ծառայության թեման ներքաղաքական օրակարգում տեղը թերևս զիջի այլ աղմկոտ պատմության, գուցե նույն ինտենսիվությամբ չքննարկվեն Ռուզաննա Խաչատրյանի գրառումը կամ Նիկոլ Փաշինյանի հեգնանքը, սակայն էստաֆետն այլևս փոխանցված է համակարգային այն սեգմենտներին, որոնք Վիգեն Սարգսյանի անձի մեջ տեսնում են հակառակորդ, մրցակից, կամ՝ անգամ ֆունկցիան կորցրած սուբյեկտ:

Առայժմ տեսանելի չեն այն հակաքայլերը, որոնք կարող է անել Վիգեն Սարգսյանը: Համենայնդեպս, եթե դրանք անգամ կան, ապա հրապարակային քաղաքականության մեջ էֆեկտիվ չեն լինելու, որովհետև ապարատային խաղերում հմտացած Վիգեն Սարգսյանը ֆորմալ, բաց հարթակներում ձախողվում է կամ կորցնում է ադեկվատությունը, ինչի դրսևորումն են խորհրդարանական վերջին քննարկումները: Հրապարակային քաղաքականության մեջ նոր ձախողումը Վիգեն Սարգսյանին կարող է նույնիսկ պաշտոն արժենալ, մանավանդ, որ կարծես թե այս օրերին արձանագրում ենք Վիգեն Սարգսյանի ինքնաբացարկն իշխանական հավակնություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում