Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Աբխազիայի և Հրվ. Օսիայի տարածքով ապրանք տեղափոխելն անիրատեսական է. փորձագետ

«Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հայկական ապրանքների տեղափոխումը կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, և այդ հարցում քաղաքական բաղադրիչն ավելի շատ է, քան տնտեսականը։ Մենք գիտեք, որ վրացական կողմը, ելնելով իր ներպետական մի շարք գործընթացներից, իր սուվերենության հիմնահարցերից,90-ականներից ի վեր բլոկավորում է այդ ուղղությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց էներգետիկ և տրանսպորտային քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանում կայացած ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերի մասնակցությամբ նիստի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարը խոսեց Աբխազիայով և Հարավային Օսիայով Հայաստանի ապրանքներն արտահանելու հնարավորության մասին։ Այդ հարավորության մասին սրանից առաջ մի քանի անգամ ևս խոսվել է, բայց անարդյունք։ Ոլորտի մասնագետները դա իրատեսական չեն համարում, թեև այդ հնարավորությունը տնտեսապես մեծ օգուտ կլիներ Հայաստանի համար։

«Դա մեզ ձեռնտու կլիներ Հայաստանի տարանցիկային պոտենցիալն օգտագործելու մասով։ Առհասարակ, եթե այս մասին խոսում ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ միջանցքը կարող էր հանդիսանալ Հյուսիս- հարավ միջանցքի անբաժանելի մաս, որը ի վերջո պետք է կապեր Պարսից ծոցը Ռուսաստանի հետ։ Այս առումով այս ծրագիրը իսկապես կարող է շատ հեռանկարային լինել Հայաստանի համար։

Իմ համոզմամբ՝ երբ մենք փորձում ենք խնդրին նայել տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից՝ որպես այս նախագծի անբաժանելի մաս Հայաստանի համար նպատակահարմար կլիներ դիտարկել նաև Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որի հարցը արդեն օրակարգից դուրս է եկել։ Սա արդեն կլիներ Հյուսիս-հարավի անբաժանելի կարևորագույն միջանցք, բայց գիտենք, որ այսօր դա սառեցվել է, և հետո՝ Ռուսաստանն արդեն Իրանի և Ադրբեջանի հետ համատեղ նոր միջանցքի շինարարություն է նախաձեռնել, և կարծես թե ավարտին է հասնում այս շինարարությունը։ Սրանով թերևս Հյուսիս-հարավի համար այդ այլընտրանքը կապահովվի»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է Աբխազիայի տարածքով փոխադրմանը, ապա Դավթյանի խոսքով՝ այդ դեպքում արդարացված կլիներ նաև կոնցեսիոն կառավարումը, որով «Հարավկովկասյան երկաթուղին» հանձնվեց ռուսական ընկերությանը։ «Ի դեպ, այդ աշխարհաքաղաքական նպատակադրոմը 2008 թվականից առկա էր, և պատահական չէր, որ երբ մեր երկաթուղին հանձնվեց կոնցեսիոն կառավարման, կոչվեց «Հարավկովկասյան երկաթուղի», քանի որ Ռուսաստանը, որ հաճախ է կիրառում երկաթուղային դիվանագիտությունը, նպատակ էր դրել ժամանակին միավորել Հարավային Կովկասի մասնավորապես երկու երկաթուղին, և անգամ 2009 թվականին խոսակցություններ էին գնում, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը բավականին լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել վրացական երկաթուղու հանդեպ կոնցեսիոն, հավատարմագրային և այլ ձևաչափով իր կառավարման ներքո վերցնելու համար։ Այս առումով Հայաստանի երկաթուղու արդյունավետությունը և թողունակությունը շատ ավելի կբարձրանար, ինչը կնպաստեր բեռնափոխադրումների սակագնի նվազեցմանը»,- ընդգծեց փորձագետը՝ հավելելով, որ քանի որ այդ նախագիծը տնտեսական տիրույթից դուրս է և գտնվում է միայն քաղաքական դաշտում, ապա այս պահի դրությամբ այդ մասով հեռանկար չկա։

Վահե Դավթյանի խոսքով՝ բնական է, որ Սոկոլովը նման հեռանկարային ծրագրերի մասին հայտարարություններ անում է, այդպիսի հայտարարություններ հաճախ են հնչում, բայց ամեն բան այդպես էլ մնում է հայտարարությունների մակարդակում։ «Սա մի նախագիծ է, որը տարիներ շարունակ մշակվում էր Ռուսաստանի կողմից։ Սա տրանսկովկասյան երկաթուղու նախագիծն է, որը պետք է կապեր Ռուսաստանը, Աբխազիան, Վրաստանը և Հայաստանը։ Այդ միջանցքը գործում էր ԽՍՀՄ տարիներին, բայց 90-ականներից հետո շահագործումից հանվեց, բլոկավորվեց։

Հատկանշական է, որ 2009 թվականին, երբ Ռուսաստանը գնաց Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հիմքով վերցնելու ճանապարհով, դա հենց դիտարկվոմ էր տրանսկովկասյան երկաթուղու ստեղծման ուղղությամբ պրակտիկ քայլ։ Նույն տարում Ռուսաստանը վերցրեց նաև աբխազական երկաթուղին, և մնում էր լուծել Վրաստանի կոմունիկացիաների հարցը, որը առ այսօր չի հաջողվում»,- նշեց Վահե Դավթյանը՝ ընդգծելով, որ հենց այս նկատառումներից ելնելով էլ ինքը իրատեսական չի համարում ՌԴ տրանսպորտի նախարարի հայտարարությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում