ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ներկայացրեց «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը: ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ` նշելով, որ 14 տարեկան տղան այսօր արդեն ՌԴ քաղաքացի է և ինքը նման միտում է նկատում, որ մարդիկ իրենց երեխաներին վաղ տարիքից տանում ու այլ երկրի քաղաքացի են դարձնում, ինչի հետևանքով մենք զինվոր ենք կորցնում:
Վիգեն Սարգսյանը ենթադրեց, թե պատգամավորի խոսքը տարկետման իրավունքից զրկելու շրջանակներում է` նշելով, որ ինքը չի կարծում, որ մեր օրենսդրությունն այսօր միտված է նրան, որ տարկետումների առկայությամբ չթույլատրի արտագաղթը:








































