Wednesday, 15 07 2026
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը

Հաշվեքննիչների ու հավատաքննիչների ժամանակը

Խորհրդարանի հանրապետական խմբակցության անդամ երեք պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը և Սամվել Նիկոյանը, ներկայացրել են Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը մեկ բառով կարելի է անվանել ամորձատում կամ ավելի պարզ՝ կռտում: Խոսքը Վերահսկիչ պալատի մասին է, քանի որ այս օրենքի ընդունման դեպքում Վերահսկիչ պալատը կդադարի գոյություն ունենալ, նրա փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը: Պատահական չէ, որ այդ խիստ պատասխանատու գործը վստահվել է ՀՀԿ-ի երեք աքսակալներին, ի վերջո՝ մեր պետության կռտումը ևս այս կուսակցության մենաշնորհն է, իսկ ամենապատասխանատու գործերն իրականացնում են աքսակալները:

Մենք չենք պնդում, որ Վերահսկիչ պալատը սպիտակ ձիու վրա նստած ասպետն էր կամ անտառում թաքնված Ռոբին Հուդը, ով կտրում էր հարստահարողների ճանապարհը և ժողովրդից գողացված գանձերը վերադարձնում աղքատներին ու չքավորներին: Բայց որ Վերահսկիչ պալատը ինչ-որ բացահայտումներ անում էր՝ դա անվիճելի է: Վերահսկիչ պալատի կողմից ներկայացված բացահայտումները ցույց էին տալիս, թե իրականում ինչ վիճակում է հանրային ֆինանսների կառավարման ոլորտը, որ համայնքապետարաններից սկսած մինչև մարզպետարաններ և նախարարություններ, յուրացվում կամ ոչ նպատակային էին օգտագործվում երկրի բյուջետային միջոցները: Բանը հասավ այնտեղ, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ: Պարզ ասած՝ բյուջեի 70 տոկոսը մսխվում է կամ ոչ արդյունավետ է օգտագործվում:

Այս հայտարարությունը Իշխան Զաքարյանին համարյա Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը արժեցավ: Նախագահ Սերժ Սարգսյանը նրան հանդիմանեց չհիմնավորված հայտարարություն անելու համար, և դա միանգամայն արդարացի էր: Զաքարյանը իր հայտարարությամբ կասկածի տակ էր դրել ամբողջ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, մի բան, որն անթույլատրելի հանցագործություն է, անգամ եթե բացարձակ իրականություն է:

Նոր իրականության մեջ նման պատահական և անակնկալ հայտարարությունները պետք է բացառել, չպետք է թույլ տալ անգամ տեսական հնարավորությունը, որ ինչ-որ մեկի մտքով անցնի նման բան հայտարարել: Դրա համար Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի 13-րդ հոդվածում նշվում է Հաշվեքննիչ պալատի անդամի քաղաքական չեզոքության մասին՝ Հաշվեքննիչ պալատը քաղաքական իրադարձություններին և նպատակներին որակում չի տալիս, Հաշվեքննիչ պալատն իր կողմից բացահայտված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերաբերյալ որակում չի տալիս և դրանց հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում, Հաշվեքննիչ պալատի անդամը հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն:

Կարող էին չէ՞ գրել, որ Հաշվեքննիչ պալատի անդամը ձայնազուրկ է և իր գործունեության ընթացքում զրկվում է կարծիք ու տեսակետ ունենալու իրավունքից, բայց որոշել են մի քիչ ավելի ազատության սահմանը մեծ թողնել, ի վերջո՝ մեր Սահմանադրությամբ մենք ժողովրդավարական պետություն ենք:

Բայց որպեսզի ավելի ապահով լինեն, Հաշվեքննիչ պալատի անդամի համար սահմանել են այնպիսի չափորոշիչներ, որոնք կբացառեն կարծիք ունեցող մարդու գոյությունն այդ պալատում: Նախագծի 17-րդ հոդվածում, որտեղ նկարագրվում է թե ով կարող է լինել Հաշվեքննիչ պալատի անդամ, ասվում է. «Հաշվեքննիչ պալատի անդամ, ներառյալ պալատի նախագահ, կարող է ընտրվել Ազգային Ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին  համապատասխանող, բարձրագույն կրթություն և աուդիտորի որակավորում ունեցող այն քաղաքացին, ով ունի աուդիտորի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 1 տարին աուդիտորական  ծառայությունների իրականացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի ղեկավար պաշտոնի աշխատանքային ստաժ, կամ հաշվեքննիչ պալատի անդամի նվազագույնը 3 տարվա աշխատանքային ստաժ, կամ հաշվեքննիչ պալատի աշխատակազմում  գլխավոր պաշտոնների 1-ին խմբի նվազագույնը 5 տարվա աշխատանքային ստաժ, կամ հանրային ֆինանսների կառավարման ոլորտի նվազագույնը 10 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն հինգ տարին` ղեկավար պաշտոնում»:

Այսինքն՝ ոչ մի քաղաքական կամ հանրային գործիչ, միայն հաշվետարներ և աուդիտորներ, մարդիկ, որոնց գործը ինչ-որ թվեր գումարել ու հանելն է, և ովքեր երբեք չեն կարող գնահատական տալ, թե ինչ ստացվեց իրենց գումարածի կամ հանածի արդյունքում:

Ամեն ինչում քաղաքական չեզոքություն և տեսակետի բացարձակ բացակայություն: Ահա այն չափանիշները, որոնք գնահատվել են միշտ և ավելի մեծ պահանջարկ են ունենալու ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում