Ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը հայտարարել է, որ երբ 16 տարեկան է եղել, ռեժիսորի կողմից ենթարկվել է ոտնձգությունների։ Այս մասին նա որոշել է հայտնել այն բանից հետո, երբ այլ զոհեր պատմել են իրենց անցյալի մասին։
«Օսկարի» դափնեկիր Ուիզերսփունը հայտարարել է, որ 16 տարեկանում իր նկատմամբ ոտնձգություն է կատարել ռեժիսորներից մեկը, որի անունը նա նախընտրել է չհայտնել։ Այն բանից հետո, երբ այլ կանայք սկսել են պատմել իրենց պատմությունները, դերասանուհին այլևս չի կարողացել լռել։ Նա 16 տարեկանում է սկսել իր դերասանական կարիերան, երբ կինոռեժիսորներից մեկն իրեն առաջարկել է ավելին, քան դերն է։
Ուիզերսփունը կարծում է, որ եկել է ժամանակը՝ հանրությանը հայտնելու ճշմարտությունը, քանի որ հիմա ինքն իրեն միայնակ չի զգում իր խնդրի հետ։









































