Wednesday, 15 07 2026
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Հոխորտանք` հրաժարականի փոխարեն. ռուսահպատակության քստմնելի շքերթ Երևանի հանրակրթական դպրոցում

Երեկ «Առաջին լրատվական»-ը տեսանյութ էր թողարկել Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցից` շենքի պատին ռուսերենով վահանակը և ռուսաց լեզվի այբուբենը: Եթե ապրեինք իրավական երկրում, այս տնօրենը պետք է հանդես գար հրապարակային պարզաբանումներով, նույնիսկ հրաժարականի դիմում ներկայացներ` ռուսահաճո այս ինքնագործունեության համար:

https://www.youtube.com/watch?v=rnB4u7yNkIU

Ի դեպ, նման պահանջը բխում է ոչ թե մեր սուբյեկտիվ ընկալումից, այլ` Հայաստանի օրենսդրության պահանջից: Սակայն Հայաստանն այն երկիրը չէ, որն ապրում է իրավական ռեժիմում և հարգում է իր ինքնիշխանությունը: Երբ Հայաստանում իշխանությունները Ռուսաստանի կրթության նախարարի այցի շեմին ծառայամիտ կեցվածքով փորձում են շեշտադրել ռուսաց լեզվի դերակատարությունը և դասավանդման հայեցակարգը և ոչ մի քաղաքական ուժ չի պահանջում Հայաստանի կրթության նախարարի հրաժարականը, ապա դպրոցի տնօրենը կարող է իրեն անպատիժ զգալ, մանավանդ, որ Գայանե Դեմիրյանն «արտոնյալ» տնօրեն է: Նրա անունը կար ՀՀԿ օգտին ցուցակներ հավաքած, դրանք պաշտոնյաներին կամ ՀՀԿ շտաբեր փոխանցած տնօրենների այն ցուցակում, որը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:

Թերևս, Դեմիրյանը համարել է, որ պաշտոնը պահպանելու կամ առաջ գնալու համար Սերժ Սարգսյանին ծառայելը քիչ է և որոշել է իր քծնանքի մակարդակը բարձրացնել եվրասիական հարթություն: Մարդը զբաղվել է ընտրակեղծարարությամբ, սակայն չի պատժվել, էլ ուր մնաց պատասխանատվության ենթարկվի ռուսահպատակության համար, մանավանդ, որ դա համարվում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների ինքնահաստատման ձևը:

Պատահական չէ, որ տիկինը հրաժարական տալու փոխարեն` «Առավոտին» տված հարցազրույցում նույնիսկ հոխորտում է: «Այսինքն, որ Երևան քաղաքի բոլոր դպրոցներում հայերեն և անգլերեն է գրվում, քաղաքի հյուրանոցների և խանութների վրա հայերեն-անգլերեն է գրվում, հանցա՞նք է, որ մեր դպրոցի մի վահանակը հայերեն լինի, մյուս ռուսերեն»,-ասել է նա:

Երբ դպրոցի տնօրենը դպրոցը նույնացնում է խանութների ու հյուրանոցների հետ, ամբողջովին բացահայտվում է նրա արժեհամարգը ու գոնե մխիթարվում ենք այն հանգամանքով, որ կրթօջախը չի նույնացվել սաունայի հետ: Մյուս կողմից` զարմանում ենք, որ դպրոցի տնօրենի կարգավիճակին հասած տիկինը չի հասկանում միջազգային լեզու համարվող անգլերենի և մնացած օտար լեզուների, այդ թվում` ռուսերենի տարբերությունը:

Գայանե Դեմիրյանին ու նրա ղեկավարներին որևէ խորհուրդ տալն անօգուտ է, որովհետև ռուսահպատակության քստմնելի շքերթի մասնակիցները, որպես կանոն, անհաղորդ են լինում բանականության ձայնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում