Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Հայաստանը Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովում կներկայացնի ՀՀ ձեռքբերումները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում

Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովը կմեկնարկի hոկտեմբերի 15-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որի շրջանակներում կայանալու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմային առնչվող մի շարք քննարկումներ։ Պատգամավորների աշխատանքային, խորհրդատվական խումբը հանդիպումներ է ունենալու տարբեր շահագրգիռ կողմերի հետ, քննարկելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում արձանագրած առաջընթացն ամբողջ աշխարհում և, մասնավորապես, ազգային մակարդակներում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից  տեղեկացրին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանի կողմից առաջադրվել է որպես Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամ։ Միջխորհրդարանական միությունը համախմբում է աշխարհի բոլոր խորհրդարանների ներկայացուցիչներին։ Կարեն Ավագյանն առողջապահական խմբում ՀՀ օրենսդիր մարմինը կներկայացնի մինչև 2019թ. ավարտը։ Վեհաժողովի աշխատանքների շրջանակներում Կարեն Ավագյանը ներկայացնելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանը, ի թիվս երեք այլ պետությունների` Կուբա, Թաիլանդ, Բելառուս, ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը։

Այսինքն՝ այս չորս երկրներում մորից երեխային ՄԻԱՎ այլևս չի փոխանցվում։ Եթե հղիները վաղ հայտնաբերվում են և ստանում համապատասխան կանխարգելիչ բուժում, երեխաները ծնվում են առողջ։ Բոլոր այդ ձեռքբերումների ընթացքում Հայաստանում իրականացվել են մի շարք օրենքների փոփոխություններ. մասնավորապես՝ ճամփորդական տարբեր արգելքների վերացում ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, պարտադիր հետազոտության պահանջի վերացում և այլն։

ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանը նույնպես նկատում է, որ ՄԻԱՎ-ի առումով խոցելի խմբերի կամ ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ պատժիչ միջոցների հետևանքով այդ խմբերը հեռու են մնում առողջապահական համակարգից, և հնարավորություն չի լինում նրանց թեստավորել, հիվանդությունը հայտնաբերել և բուժում նշանակել։ Լենա Նանուշյանն ընդգծում է ՄԱԿ-ի կոչը՝ վերացնել բոլոր տեսակի պատժիչ օրենսդրությունը, որպեսզի մարդիկ խարանից և խտրականությունից զերծ միջավայրում հնարավորություն ունենան ստանալու բժշկական ծառայություններ և իմանան իրենց կարգավիճակի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում