Tuesday, 14 07 2026
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ադրբեջանը հայտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության ճնշման տակ. Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, միշտ չէ, որ անունը տրվում է, բայց արդեն հասցեատերը երևում է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:«Պատահական չէ, որ համանախագահող երկրները հստակ խոսում են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու, սարքավորումներ տեղադրելու, Ադրբեջանի պարտավորությունների կատարման, հետաքննության մեխանիզմի ներդրման մասին և այլն: Գնալով Ադրբեջանը հայտնվելու է միջազգային ճնշման տակ՝ բոլոր պարագաներում, լինի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, թե եվրոպական կառույցներն այլասերելու հարցում»,-  ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, այսօր Ադրբեջանն իրեն դրել է խաղի կանոններից դուրս ու ակնհայտ է, որ այս պարագայում այդ ամենը չի կարող անվերջ շարունակվել: «Ակնհայտ էր, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդում կաշառելու գործընթացը կհասնի այն տրամաբանական ավարտին, որին այսօր հասնում է: Նույնը վերաբերվում է Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ կապված բանակցային գործընթացի հետ: Վերջիվերջո, նա գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների հետ: Վերջիններիս թիվ մեկ առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի պատերազմ չլինի աշխարհի որևէ ծայրում, բայց եթե նրանք միջնորդ են և դրանով հանդերձ լինելում են ռազմական գործողություններ, ապա դա ապտակ է ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներին: Ադրբեջանը դա շատ լավ գիտակցում է և ինչ-որ կերպ փորձում է ազատվել այդ ֆորմատից, ինչը նրան չի հաջողվի»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե արցախյան հակամարտության գոտում ինչ-որ չափով նվազել են միջադեպերը, դա պայմանավորված է նրանով, որ հայկական կողմերն ավելի պատրաստ են դրանց, ավելի են համալրվել անհրաժեշտ սարքավորումներով: Անդրադառնալով նրան, որ նախօրեին Տավուշի մարզում նորից հայ զինվոր է զոհվել Ադրբեջանի զինուժի գնդակից՝ ԱԳ փոխնախարարն ասաց. «Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ Ադրբեջանի նպատակն անընդհատ վնաս հասցնելն է: Դա նրանց հետևողական քաղաքականությունն է: Այո, կարևորագույն հանդիպումներից առաջ, ընթացքում, հետո սադրանքներն ավելի հաճախակի են դառնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց Շավարշ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում