Saturday, 11 07 2026
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ

«Ելք»-ը խթանեց ՀՀԿ բնական ընտրությունը

«Ելք»-ը խթանեց ՀՀԿ բնական ընտրությունը

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը քննարկելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք» դաշինքի նախաձեռնությունը առաջացրեց ոչ միայն ընդդիմություն-իշխանություն, և գուցե ոչ այնքան ընդդիմություն-իշխանություն, որքան ընդդիմություն-ընդդիմություն և իշխանություն-իշխանություն այսպես ասած մրցակցային իրավիճակ:

Ընդդիմություն-ընդդիմություն մրցակցության մասին խոսելու առիթ ունեցանք օրերս, երբ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները, մինչև անգամ սպորտի նախարարը, սկսեցին բավականին բացահայտ գրոհը կառավարության կամ Կարեն և Սամվել Կարապետյանների տանդեմի ուղղությամբ: Այդ գրոհը մամուլի տարբեր հրապարակումներով բացատրվեց տարբեր մոտիվներով, սակայն անկասկած է, որ «Ծառուկյան» դաշինքի պահվածքում առանցքային մոտիվ էր նաև «Ելք»-ի նախաձեռնությունը, որը ըստ էության կասկածի տակ էր դնում Ծառուկյանի ընդդիմադիր դաշինք լինելու հանգամանքը:

Համենայնդեպս, «Ծառուկյան» դաշինքը «Ելք» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնության հարցում հարեց իշխանության մոտեցմանը և այդ առումով «Ծառուկյան» դաշինքի համար առաջացավ թեման փոխելու անհրաժեշտություն, նոր թեմայի մեջ ընդդիմադիր դիրքերը վերականգնելու համար: Կառավարության քննադատությունը նաև այդ թեմայի մեջ է: «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների մրցակցությունն ընդդիմության կարգավիճակի համար, միանգամայն կանխատեսելի իրողություն է, և այն դեռևս կունենա դրսևորումներ այլ առիթներով: Զուգահեռ, ոչ ուղղակի կերպով, սակայն «Ելք»-ի նախաձեռնությունը հետաքրքիր մրցակցություն առաջ բերեց նաև իշխանության շրջանում: Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները բավականին աշխուժորեն հակադարձեցին «Ելք»-ի նախաձեռնությանը, ընդ որում քննարկելով ոչ այնքան հանձնաժողով ստեղծել-չստեղծելու հարցը, որքան ԵՏՄ բուն խնդիրը՝ մնալ-չմնալու համատեքստում, բնականաբար անելով ամեն ինչ մնալու հիմնավորումներ ներկայացնելու համար, ընդհուպ ԵՏՄ-ին այլընտրանք չունենալը: Այստեղ, իհարկե, ՀՀԿ աշխույժ հակազդման այդ քայլը ունի մի քանի մոտիվացիոն հիմք, այդ թվում թե՛ Ռուսաստանի մոտ այսպես ասած կասկածի տեղիք չտալը, թե՛ այդ կասկածի հետևանքով Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հարցում Ռուսաստանի մոտ վատ նախատրամադրվածություն չհրահրելն ու այդպիսով ԵՄ առաջ վատ վիճակում հայտնվելու ռիսկ չառաջացնելը:

Մոտիվացիոն մի շարք հիմքերին զուգահեռ, սակայն, անկասկած կար ևս մեկը, ավելի ներքին, սակայն ոչ պակաս կարևոր՝ իշխանության ներկայացուցիչների համար: Անկասկած է, որ հակազդման արշավը համակարգված էր Սերժ Սարգսյանի որոշումով, սակայն բուն արշավն ինքնին նաև վերածվեց Սերժ Սարգսյանի առաջ ներկուսակցական կամ ներիշխանական մրցակցությամբ, ցույց տալու համար, թե ով ավելի լավ կարող է պաշտպանել իշխանության և Սերժ Սարգսյանի քաղաքական շահը ու լինել այդպես ասած մրցունակ կադր առաջիկա զարգացումներում: Բանն այն է, որ իշխանության ներսում առկա բաժանարար գծերը, շահերի բախումն ու տարբեր թևերի պայքարը ամենևին լոկ ֆինանսատնտեսական պայքար չէ, այլ համակարգային տրանսֆորմացիայի կարևոր փուլ, որն անխուսափելի է դարձնելու զտումները: Ճգնաժամի մեջ հայտնված համակարգը կանգնած է «բնական ընտրության» առաջ, երբ ամեն մեկն այլևս ինքը պետք է նվաճի իր տեղը համակարգում, քանի որ «դոտացիոն» տեղերի ռեսուրս իշխանական համակարգը կամ այլևս չունի, կամ այն խիստ սահմանափակ է և այսպես ասած կտրամադրվի խիստ մերձավոր անձանց:

Ըստ այդմ, իշխանության համար ցանկացած առիթ վերածվում է «բնական ընտրության» շրջանակում «գոյության» համար պայքարի, երբ ամեն մեկը, ընդհանուր առմամբ, գործելով համակարգի շահի տրամաբանության մեջ, անհատական շահի շրջանակում փորձում է ցույց տալ, որ առավել կենսունակ և մրցունակ կադր է, քան մյուսը: Իսկ խնդիրը ավելի է սրվում 2018 թվականի ապրիլին մոտ, երբ ներիշխանական վերադասավորումները ստանալու են որոշակի հանգուցալուծում: Իհարկե դա ամենևին չի ենթադրելու ներիշխանական վերադասավորումների ավարտ, քանի որ, մեծ հաշվով, համակարգը գնում է 2022-ին պատրաստվելու, բայց 2022-ի պատրաստությանը մասնակցելուն հավակնելու համար պետք է նախ հաղթահարել այսպես ասած նախնական, «ընտրական» արգելքը, որպիսին՝ 2018 թվականի ապրիլի շուրջ ծավալվող գործընթացն է: ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտությունը քննարկող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման «Ելք» դաշինքի նախաձեռնությունը գործնականում հանդիսացավ «բնական ընտրության» գործընթացի հերթական խթանը ընտրական ժամանակահատվածում և այդ իմաստով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության այլընտրանքի բացակայության մասին ՀՀԿ ելույթները գործնականում ներկուսակցական «փրայմերիզի» դրսևորում էին, որի նախնական արդյունքը կամփոփի Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում