Հորդառատ անձրևների հետևանքով հունիսի 5-ին, ժամը 15:30-ի սահմաններում խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի` 365-րդ կիլոմետրում և այս պահին ճանապարհը փակ է:
Ճանապարհաշինարարների աշխատանքի արդյունքում՝ նույն օրը երեկոյան ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով:
Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել այլընտրանքային շրջանցիկ՝ Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարով:
Փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժովող, որը ներկայումս տեղում ուսումնասիրություններ է կատարում, հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար:







































