Thursday, 06 06 2024
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա

Պետք է շատ զգույշ լինել. Եթե Գումբուրդոյի խնդրին լուծում չգտնվի, լարվածությունը կաճի

Սեպտեմբերի 30-ի առավոտյան Ջավախքի Գումբուրդո (Կումուրդո) քաղաքում 10-րդ դարի հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ էին կրակել և մահակներով դաժան ծեծի ենթարկել տեղի հայ բնակիչներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման է ենթարկվել գյուղի երկու քաղաքացի՝ նրանք սկզբում ազատ են արձակվել, ապա հայտնի է դարձել նրանց դեմ հարուցված քրեական գործի մասին։ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 353-րդ հոդվածով (դիմակայություն ոստիկանությանը), մեքենաների վնասման համար 187-րդ հոդվածի առաջին մասով (ուրիշի գույքի միտումնավոր վնասում), ինչպես նաև 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով (խուլիգանություն)։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի կարծիքով՝ խնդիրը խորքային է, այն արդեն տևական ժամանակ է՝ առկա է և վաղ թե ուշ պայթելու էր։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է:

«Արդեն մոտ մեկ տարուց ավելի է՝ եկեղեցու վերականգնման աշխատանքներ են մեկնարկել։ Վերականգնողական աշխատանքների ժամանակ եկեղեցու բակում հայտնաբերվեցին մարդու ոսկորներ։ Այդ գյուղի բնակիչները հիշում են այնտեղ թաղված մարդկանց, իրենց հարազատներին, նույնիսկ երեխաներ ու հոգևորականներ կան թաղված։ Կարծես թե կոնսենսուսային որոշում եղավ, որ կվերահուղարկավորվեն այդ ոսկորները, և որպեսզի այդ գերեզմաններում թաղված մարդկանց հիշատակը որևէ կերպ արձանագրվի՝ այնտեղ խաչքար տեղադրվի։ Ֆորմալ իմաստով խաչքարի տեղադրման որոշում չկար, և ինչ-որ կետից որոշում եղավ, որ դա պետք է իրականացվի. թե ինչու հիմա՝ հարցի մյուս կողմն է»,- ասաց Արսեն Խառատյանը։

Մեր այն դիտարկմանը՝ կան տեսակետներ, որ կոնֆլիկտը կարող է հրահրված լինել դրսի ուժերի՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից, Արսեն Խառատյանն արձագանքեց. «Այս պարագայում ես ավելի շատ ներքին կոնյունկտուրա կտեսնեի, քան արտաքին ուժերի խաղ: Խնդիրն, այնուամենայնիվ, առկա է՝ այս պահին կպայթի, թե մեկ այլ՝ տարբերություն չկա, խնդիրը կա և պետք է լուծում գտնել։ Հիմա երրորդական ուժերը թե ինչպես կօգտվեն այդ խնդրից՝ դա այլ հարց է։ Սա պարզապես պրովոկացիա չէ, որ ինչ-որ տեղից բերվում է։ Եթե վրացական կողմից նայենք, ապա խաչքարի տեղադրումը, ըստ իրենց, կարող է եկեղեցու պատկանելությունը կասկածի տակ դնելու փորձ լինել»,- ընդգծեց Խառատյանը։

Հետաքրքրվեցինք նաև, թե առաջիկայում հնարավո՞ր է նոր լարվածություն լինի: «Այս պահին դժվար եմ պատկերացնում, որ նոր բախումներ լինեն, բայց առաջիկայում՝ հոկտեմբերի 21-ին, ՏԻՄ ընտրություններ են՝ կան խմբեր, որ գուցե ցանկություն կունենան ցույց տալու, որ գործող իշխանությունը խնդիրներ չի կարողանում լուծել։ Սա՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ եթե առաջիկայում լուծում չգտնվի, ապա լարվածությունը կարող է աճել։

Կա երկու բերման ենթարկված, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել։ Վրաստանի ներքին գործերի նախարարը, ով եկավ այդ ժամանակ բանակցությունների, որոշում կայացրեց, որ բերման ենթարկվածներին պետք է ազատ արձակել, ինչը լարվածության թուլացմանը կնպաստեր։ Նրանք ազատ արձակվեցին, բայց ավելի ուշ կոշտ հայտարարություն տարածվեց առ այն, թե ինչ հիմքերով է քրեական գործ հարուցվել։ Հիմա պետք է հետևել, որ այս ամբողջ պրոցեսի մեջ երկու բնակիչ քավության նոխազ չդառնան»,- ասաց Արսեն Խառատյանը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախկին խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Վան Բայբուրդը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 30-ի միջադեպին ասաց, որ աշխարհում առկա լարված իրավիճակում՝ չպետք է թույլ տանք, որ այլ երկրներ օգտվեն այդ միջադեպից.«Այնտեղ կա երկու եկեղեցի, որտեղ կնունք, հարսանիք, մեռածներին աղոթք են անում, չպետք է դա դարձնենք պատմություն, իրավիճակը պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնենք։ Դուք տեսաք, թե որոշ երկրներ ինչպես արձագանքեցին՝ տեսեք-տեսեք Հայաստանի-Վրաստանի միջև սկանդալ է հասունանում, հարաբերությունները վատանում են, չպետք է ուրիշ երկրներին ուրախանալու առիթ տանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Վան Բայբուրդը հավելում է՝ հայկական կողմին ավելի վաղ թույլատրվել է վերահուղարկավորել ոսկորները և պետք է մի փոքր համբերատար լինել.« Խնդիրը Հայաստանի ու Վրաստանի միջև չէ։ Հուշարձանների պահպանության մշակութային կոմիտեն համաձայնել է, որ այդ ոսկորները թաղեն այդտեղ։ Հիմա առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են՝ որոշ մարդիկ ուզում են շիկացնել մթնոլորտը, բայց ես կարծում եմ պետք է նստեն՝ պայմանավորվեն ինչ դնենք այդ գերեզմանի վրա։Ես համարում եմ՝ մենք բոլորս պետք է մի քիչ զգույշ լինենք։ Եթե պետական կազմակերպությունը համաձայնել է ոսկորները թաղել այդտեղ, ինչո՞ւ ենք շտապում։Այնտեղ դեռ աշխատանքներ են ընթանում, կարող են մի քիչ սպասել։ Այդ միջադեպը շատերին է ուրախացրել, իսկ մենք դա չպետք է թույլ տանք։Մենք եկեղեցու, մոմ վառլու հարց չունենք՝ ասացի երկու եկեղեցի կա, այդ մեկն էլ վերականգնեն՝ գյուղի բնակիչներն այնտեղ էլ կարող են գնալ ու մոմ վառել։Պարզապես մի փոքր համբերատար ու զգույշ լինենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում