Wednesday, 15 07 2026
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք

Կոտայքի մարզպետը վարչապետին զեկուցել է մարզում իրականացվոող ծրագրերի ընթացքի մասին

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը սեպտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել հուլիսի 8-ին Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման և մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,անդրադառնալով աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալներին՝ մարզպետը նշել է, որ ֆիզիկական անձանցից աղբահանության դիմաց վարձավճարի հավաքագրումը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 84 տոկոս, իսկ իրավաբանական անձանց հետ համապատասխան պայմանագրերի թիվը 3500 է, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա մայիսի ցուցանիշը:  Մարզպետը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ավարտական փուլում են իրավաբանական անձանց համար ըստ գործունեության ոլորտների մաքրման աշխատանքների պահանջների և սակագների վերաբերյալ համապատասխան իրավական ակտերը:

Նշվել է, որ առողջապահության ոլորտում 2017 թվականի առաջին 8 ամիսների տվյալներով բյուջեի նկատմամբ վճարովի ծառայությունների գումարը կազմում է 215 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում նշված գումարի ծավալի ավելացման և առկա թերությունների վերացման, ինչպես նաև բժշկական հաստատություններում մասնավոր կառավարիչների ներգրավման ուղղությամբ:

Մարզպետը ներկայացրել է նաև ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն՝ ընդգծելով, մասնավորապես, որ մարզում արդեն իսկ առկա է 100 ներդրումային ծրագիր՝ 47 մլրդ դրամ արժեքով, որոնց իրականացման արդյունքում անկալվում է ստեղծել շուրջ 2500 նոր աշխատատեղ: Մարզպետը նշել է, որ այդ ծրագրերը կառավարության կողմից հայտարարված ներդրումային ծրագրերում դեռևս ներառված չեն: Այս փուլում կատարված ներդրումների վերաբերյալ վարչապետի հարցադրմանն ի  պատասխան՝ մարզպետը զեկուցել է, որ սեպտեմբերի 25-ի դրությամբ կատարվել է շուրջ 30 մլրդ դրամի ներդում և ստեղծվել է 1400 նոր աշխատատեղ: Ընդ որում՝ 16.9 մլրդ դրամ ներդրվել է արդյունաբերության, 8.6 մլրդ դրամ՝  գյուղատնտեսության, 2 մլրդ  դրամ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մարզպետը նշել է, որ այս փուլում ևս քննարկվում են նոր ներդրումային ծրագրեր, որոնց վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի հաջորդ քննարկման ընթացքում: Քննարկվել են նաև մարզում զբոսաշրջության ոլորտում այս ժամանակահատվածում գրանցված 18 տոկոս աճի և Ծաղկաձորում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման կոնկրետ ծրագրերին վերաբերող հարցեր:

Մարզպետը տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ ծավալներով ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ են իրականացվում: Ջերմոցների տարածքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է 20 հա-ով և կազմել 81 հա:  Առկա են 912 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 226 հա-ն հիմնվել է վերջին նորագույն տեխնոլոգիաներով (հակակարկտային ցանց, կաթիլային ոռոգում և այլն):  Ընդգծվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով այգիներից 26 հա-ն հիմնվել է 2016 թվականին, իսկ 200 հա-ն՝ 2017 թվականին:

Միաժամանակ վարչապետը մարզպետից հետաքրքրվել է կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի մասին: Մարզպետը զեկուցել է, որ 2017 թվականի սեպտեմբերի դրությամբ ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում Զառ, Պռոշյան, Զորավան, Արզական, Սոլակ, Հրազդան  համայնքների շահառուների կողմից ձեռք է բերվել 8 միավոր գյուղատնտեսական տեխնիկա  և  11 միավոր գյուղգործիք:  Ըստ նրա՝ սա ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում:

Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար  ներկայացվել է 300 հայտ, որոնք հիմնականում վերաբերում են անասնապահական ճյուղի ընդլայնմանը և նոր տեխնոլոգիաներով ինտենսիվ այգիներ հիմնելուն:

Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում