Thursday, 16 05 2024
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00

Կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը երաշխավորել իշխանությանը

Որևէ մեկը չի վիճի այն մտքի հետ, որ քանի դեռ Հայաստանում չի լուծվել խոշոր բիզնեսի, բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը, անիմաստ է խոսել Հայաստանի զարգացման մասին:Բայց այդ մտքից հետո բնական հարց է առաջանում, թե ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը: Տարիներ առաջ, օրինակ, Համաշխարհային բանկի Հայաստան այցելած պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ այդ խնդիրը պետք է լուծի մեր երկրի հասարակությունը:

Կարծես թե այդ մտքի հետ էլ դժվար է չհամաձայնելը: Բայց ինչպե՞ս պետք է հասարակությունը լուծի այդ խնդիրը: Թերևս երկու հնարավոր տարբերակ կա` կամ ընտրության միջոցով, երբ հասարակությունը ձայն է տալիս այս կամ այն ուժին, որը հետո զբաղվում է այդ կարևոր խնդրով, որ հետո էլի ձայն ստանա, կամ էլ հասարակությունը, չկարողանալով այդ կարևոր խնդիրը լուծել ընտրության միջոցով, գնում է, այսպես կոչված, հեղափոխական ճանապարհով, որն իրականում հեղափոխական չէ, այլ պարզապես ենթադրում է զանգվածային պայքար իշխանության դեմ, քանի որ իշխանությունն ընտրություն կեղծելով հասարակությանը ստիպում է օգտվել ապստամբելու սահմանադրական իրավունքից:

Հայաստանում հասարակությունը չի կարողանում լուծել այդ խնդիրը թե՛ ընտրության, թե՛ ապստամբության միջոցով: Ընտրությունը կեղծում են, իսկ ապստամբությունը դաժանորեն ճնշում են նույնիսկ խաղաղ լինելու դեպքում: Կարծես թե փակուղի է ստացվում, որովհետև եթե հասարակությունը չի լուծում այդ հարցը, ապա իշխանությունն ինքը հազիվ թե լուծի: Խնդիրն այն է, որ իշխանությունը հենց այդ հարցը չլուծելու համար է, որ ընտրություն է կեղծում կամ խաղաղ ապստամբություն է ճնշում: Եթե լուծելու ունակ լիներ, ապա շատ հանգիստ կհեռանար ընտրությանը պարտվելուց հետո և կպատրաստվեր հաջորդ ընտրությանը: Մինչդեռ իշխանությունն ամեն գնով, մարդկանց կյանքի գնով պահում է իր դիրքը, որովհետև այդ դիրքն ամեն ինչ է, իսկ հակառակը` ոչինչ: Բայց ինչո՞ւ է հակառակը ոչինչ: Չէ՞ որ դրա պատճառն էլ նույն իշխանությունն է: Իշխանությունն է ձևավորել մի համակարգ, երբ հնարավորությունները գտնվում են միայն իշխանական ճամբարում:

Կարո՞ղ է, արդյոք, ընդդիմությունը, որը հավակնում է գալ իշխանության, հեռացողներին երաշխավորել, որ նրանք իրենց հետ կարող են տանել նաև իրենց հնարավորությունները: Տեսականորեն` այո, սակայն գործնականում` հազիվ թե: Ինչպիսի ընդդիմություն էլ լինի, կլինի վերջին միամիտը, եթե հեռացողներին թույլ տա հեռանալ հնարավորություններով հանդերձ: Այդ ճոխությունը հնարավոր է երկրում, որտեղ Սահմանադրությունն ու օրենքը անբեկանելի հասկացություն են: Մինչդեռ Հայաստանում դա ամենևին այդպես չէ, և դրա համար է, որ հասարակությունը կանգնած է բիզնեսի և իշխանության տարանջատման խնդիրը լուծելու անելանելիության փաստի առաջ:

Մի տեսակ փակ շրջան է ստացվում, երբ ով պետք է անի, չի կարող, իսկ ով կարող է անել` չի ցանկանում: Մնում է ժամանակը: Բայց արդյո՞ք ժամանակն ինքնին ինչ-որ բան կանի, եթե դրա մեջ գործող սուբյեկտները ժամանակին չկատարեն անհրաժեշտ քայլեր: Այդ դեպքում, բացի բյուրեղանալուց, համակարգը որևէ այլ բան չի լինի: Իրավիճակի անելանելիության բուն պատճառը, թերևս, այն է, որ խնդիրը մտածողության և հոգեբանության մեջ է: Բանն այն է, որ դժգոհելով օլիգարխիկ իշխանության վարքից, անօրինություններից, դաժանությունից, հասարակության զգալի մասը հոգու խորքում մտածում է, որ ուժի, իշխանության և հարստության տեր մարդն այլ վարք չի կարող ունենալ, քան թույլին ճնշելը: Հոգու խորքի այդ դասավորությունն է, թերևս, պատճառը, որ հայ հասարակության ներկայացուցիչների զգալի մասն առօրյա կենցաղում, ամեն մեկն իր տեղում, ուժեղի պատահելիս ծառա է, իսկ թույլի հանդեպ` օլիգարխ:

Այլ հարց է, թե ի՞նչն է դրա պատճառը` գենետիկա՞ն, ծանր մանկությո՞ւնը, թե՞ անպետական պատմությունը: Բայց կարծես թե դա է փաստը, ու ինչքան էլ դժվար է դա ընդունելը, այդուամենայնիվ չնկատելը ինքնախաբեություն է: Հետևաբար պետք է աշխատել երևի թե հասարակության միտքը վերափոխել: Այսինքն` պետք է աշխատել հասարակությանը միտք տալու ուղղությամբ, այնպիսի միտք, որը մնայուն է և փոխանցիկ: Այդ դեպքում գուցե ինչ-որ բան փոխվի, հակառակ դեպքում անմիտ իրականությունն իշխանությանը միշտ էլ անհոգ կյանք է երաշխավորելու:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում