Saturday, 08 06 2024
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում բռնկված հրդեհը մարվել է
23:45
Պանամայի համալսարանում հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը` վիրավորվել
Իսրայելն ազատ է արձակել ՀԱՄԱՍ-ի չորս պատանդի
Բենիամին Նեթանյահու. Իսրայելը չի ​​հանդուրժի ահաբեկչությունը, մենք չենք հանձնվի, քանի դեռ տուն չենք բերել մեր բոլոր պատանդներին
Նախարարությունը՝ Դեբեդ գետի ավազանում 2024 թվականի մայիսի 26-ին դիտված ջրի առավելագույն ելքերի մասին
Ալավերդու Դեբեդ, Էնգելս թաղամասերում, Հաղպատ բնակավայրում վերականգնվել է գազամատակարարումը
22:30
Միլեյը հրաժարվել է հանդիպել մահմեդական երկրների դեսպանների հետ
22:15
Բայդենը մարդկության համար սպառնալիք է համարում կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքը
Ալմաթին եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը
Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Դանիայի վարչապետի վրա կատարված հարձակումը
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Հայաստանի գրողների միությունում կայացել է Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում
Այդ մարդը ինքն իրեն է ծաղրում, մեզ մնում է զվարճանալ. ափսոսում եմ մարդկանց էմոցիաները, հույսերը
Համանախագահության եռյակն ու 3+3-ը
Վարչապետն այցելել է Այրում, ուր ջրհեղեղի հետեւանքով վթարվել է երկաթգծի կամուրջը
Վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությանը
20:30
«Ֆրանսիան և ԱՄՆ-ն ճնշում կգործադրեն Իրանի վրա». Մակրոն
20:15
ԱՄՆ-ը պաշտոնապես սկսել է իր զորքերի դուրսբերումը Նիգերից
Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև
Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի
19:30
Հունգարիայում ընդդիմության զանգվածային ցույց է անցկացվել
19:15
Շվեյցարիայի գագաթնաժողովը կարող է հիմք ստեղծել ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար. Մակրոն
19:00
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 79,92 դոլար
18:45
Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը Փարիզում մասնակցել են Անհայտ զինվորի գերեզմանի մոտ իրականացված միջոցառմանը
18:30
Շոլցը դիմել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ
Լոռիում 1,5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Բանակում մտածելակերպ է փոխվել. տեխնոլոգիական բաղադրիչի պահանջարկը բազմակի աճել է
Իսրայելն ազատել է ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված 4 պատանդների
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով

Երևանի կենտրոնում բացված «Արտասվող Ջոկոնդա» կոլաժը նվեր է Փարաջանովի արվեստը սիրողներին

«Արտասվող Ջոկոնդա» կոլաժի կրկնօրինակը Երևանի կենտրոնում համաքաղաքացիներին և այցելուներին ճանաչելի կդարձնի Սերգեյ Փարաջանովի արվեստը: Այն նաև Փարաջանովի թանգարան կբերի նոր այցելուներ: Սեպտեմբերի 21-ին կոլաժի կրկնօրինակի բացման արարողությունը տեղի ունեցավ Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնի հարակից տարածքում: Ներկա էին Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները:

«Այս կոլաժն անկախության տոնի նվերն է: Աշխատանքը շուտով ունենալու է նաև իր վիրտուալ տարբերակը: Ներբեռնելով հատուկ ծրագիրը՝ կարելի է ունենալ փարաջանովյան 12 նկարներ, որոնք լուսանկարվելիս կարող են փոփոխվել»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ նման նոր լուծումներով  Երևանի կյանքը համաքաղաքացիների և այցելուների համար պետք է  դարձնեն տոն: Նմանատիպ աշխատանքներն օգնելու են նաև թանգարաններին՝ բերելով այցելուներ:

Նախաձեռնության հեղինակ Արամ Նիկոլյանի խոսքով՝ այս գործով փորձում է իր նվիրումը ցույց տալ Փարաջանովի արվեստին: Կոլաժն ընտրել են Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ միասին: «Փարաջանովն ինձ համար ազատ ստեղծագործող է, որն անազատության մեջ է եղել ինչ-որ շրջան, սակայն չի դադարել ստեղծագործել: Պետք է նրան ավելի ճանաչելի դարձնենք ժամանակակից ձևով քաղաքի կենտրոնում»,-ասաց Նիկոլյանը:

Զավեն Սարգսյանի խոսքով՝ աշխատանքը ստեղծվել է բանտում: Փարաջանովն այն ուղարկել է կնոջն ու գրել՝ եթե բանտում մահանամ, Ջոկոնդան լաց կլինի ինձ համար:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն Փարաջանովի աշխատանքը համարեց կամուրջ մեր երկու ազգերի և մշակույթների միջև: «Ուրախ եմ ձեզ հետ ներկա գտնվելու այս կոլաժի բացման արարողությանը: Խորհրդանշական է կոլաժի բացումը հենց այս օրը: Շնորհավորում եմ նաև Հայաստանի անկախության տոնի առթիվ»,-ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում