Tuesday, 21 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Քաղաքամայր Երևանը պատրաստվում է հերթական տարեդարձին

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությունների տոնական բեմերի կահավորման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում Տարոն Մարգարյանին են ներկայացվել «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգային ծրագրի մանրամասներն ու բեմական կահավորման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ տոնական միջոցառման մանրամասները ներկայացնելով քաղաքապետին՝ «Շարմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է, որ հոկտեմբերի 11-ին թանգարանի հարակից տարածքը կվերածվի ազգային երգ ու պարի հարթակի: Համերգային ծրագրի մեկնարկը կտրվի Արգիշտի արքայի ողջույնի խոսքով:

Տեխնիկական վերջին շտկումներն են արվում նաև Հանրապետության հրապարակում տեղակայված տոնական գլխավոր միջոցառման բեմահարթակում:

Ամփոփելով աշխատանքային շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհունակությամբ նկատել է, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունն այսօր համաժողովրդական տոնի է վերածվել. ««Էրեբունի-Երևան» տոնակատարությունը երևանցիների համար դարձել է սպասված տոն: Արդեն ավանդույթ է դարձել նաև քաղաքի տոնը մեծ միջոցառումներով նշելը: Այս տարի երկու օր ենք նշելու՝ հոկտեմբերի 11-ին և 12-ին: Առաջին օրը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը և այդ տրամադրությունը կտարածվի ողջ Երևանում: Այսօր նախատոնական վերջին օրն է, ու մենք արդեն ավարտել ենք նաև մայրաքաղաքի տոնական ձևավորումը: Թիմը պատրաստ է Երևանում ապահովել տոնական մթնոլորտ ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են Երևանը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի բոլոր երևանցիներին հրավիրել քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը և դառնալ Էրեբունի-Երևանի 2795-ամյակին նվիրված միջոցառումների անմիջական մասնակիցը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում