Thursday, 16 07 2026
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին
Բռնության դեպքերի արդյունավետ կանխարգելումն ու պաշտպանական մեխանիզմների հասանելիությունը մեծապես կախված են առաջին գծում աշխատող մասնագետների պատրաստվածությունից․ ՄԻՊ
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
ԱՄՆ-ն շուտով կհայտարարի TRIPP-ի նոր ֆինանսական հատկացումների մասին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց․ դրանք քաղաքացիներին կտրամադրվեն աշնանը
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

«Ես զարմանում եմ, թե Սերժ Սարգսյանն ինչպես մինչև հիմա չի խելագարվել»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սկանդալային վերջին զարգացումներից հետո (այն, ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում) բեմադրողի ականջները շատ հստակ երևացին, և դա ոչ այլ ով էր, քան Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը, հետևաբար ԲՀԿ առաջնորդն էլ պետք է արդարացնող քայլեր աներ. «Ըստ էության, պարզ դարձավ, որ այդ հարցի համար հնարավորություն է ընձեռել հենց Հովիկ Աբրահամյանը՝ Դավիթ Հարությունյանի միջոցով: Բնականաբար, Հովիկ Աբրահամյանն իր կողմից, Ծառուկյանն էլ՝ իր, պետք է քայլեր ձեռնարկեին իրավիճակը մեղմելու համար և Սերժ Սարգսյանի սիրտն առնելու համար, որովհետև Սերժ Սարգսյանն աշխարհով մեկ խայտառակվեց»:

Հովհաննիսյանի պնդմամբ՝ հնարավոր չէ քողարկել այն, որ Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Հարությունյանը շատ լավ գիտեին, թե ինչ պետք է խոսի Զարուհի Փոստանջյանը. «Նույնիսկ Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նրա դեռահաս դուստրն է ասում, որ շատ էլ լավ սպասում էր, որ իր մայրն այդպիսի ելույթ կունենա: Ուրեմն այդ դեռահաս աղջնակն ավելի մեծ քաղաքական հոտառություն ունի, քան Հովիկ Աբրահամյանը և Դավիթ Հարությունյա՞նը»:

Հարցին, թե փաստորեն Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի «մեղքե՞րն է քավում», մեր զրուցակիցը պատասխանեց․«Ոչ, պազապես բնազդ է: Հովիկ Աբրահամյանն է փորձում Փոստանջյանին հեռացնել հանձնաժողովից՝ առաջնորդվելով այն սկզբունքով, որ Մավրն իր գործն արել է,Մավրը պետք է հեռանա: Մյուս կողմից՝ Ծառուկյանը իշխանության կողմից հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար փորձում է այդպիսի քայլեր անել, իսկ նրանք խնամիներով միասին են հանդես գալիս, ուրեմն Ստրասբուրգում տեղի ունեցածը կարող է անդրադառնալ նաև Ծառուկյանի վրա: Դրա համար նա զգուշավոր քայլեր է անում»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր համարո՞ւմ է կոալիցիայի ձևավորումը, ինչին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ոչ, կոալիցիայի հավանականություն չեմ տեսնում, եթե հաշվի առնել այն հրապարակային քննադատությունը, որը վերջին ամիսներին սաստկացել է Հանրապետականի հասցեին ԲՀԿ-ի կողմից: Հանրապետականները (Հովիկ Աբրահամյանին հարող հանրապետականները), գիտակցելով, որ հնարավոր չի թաքցնել կամ ժխտել այն փաստը, որ նրանք չէին կարող չիմանալ, թե Զարուհի Փոստանջյանն ինչ հարց է տալու, ասում են, որ գիտակցաբար են դա արել, որովհետև գիտեին, որ ինչ-որ եվրոպական պատգամավորներ՝ ԵԽԽՎ-ից, նախապատրաստվում էին նմանատիպ հարց տալ Սերժ Սարգսյանին: Դա անհեթեթություն է:

Ոչ մի եվրոպական պատգամավոր իրեն թույլ չէր տա նմանատիպ հարց տալ ոչ միայն այլ երկրի ղեկավարին, այլ նաև իր, որովհետև դա դուրս է բոլոր տեսակի էթիկական նորմերից. յուրաքանչյուր պատգամավոր նաև դիվանագետ է:

Ես պարզապես զարմանում եմ, թե Սերժ Սարգսյանն ինչպես մինչև հիմա չի խելագարվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում