Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Կամուֆլյաժ` երկու գործողությամբ

Կառավարության զորավարժությունները հոկտեմբերի 8-ին բավական զվարճացրին հասարակությանը: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես են կամուֆլյաժներով «կռիվ-կռիվ» խաղում մարդիկ, որոնք իրականում այդ ամենից հեռու են ավելի, քան ասենք` արևը երկրից: Սակայն այս զվարճանքի տակ իրականում առկա են բավական լուրջ երևույթներ, որոնք արժե դիտարկել:

Նայելով կառավարության անդամների, այսպես ասած, հերոսական լուսանկարներին` բավական պարզ երևում է, որ այդ մարդիկ կամուֆլյաժներով ցուցադրվում են չափազանց ինքնագոհ և ինքնաբավարարված, ասես հայրենիքին մեծ ու անգնահատելի ծառայություն են մատուցել: Իրականում պարզ է, որ այս ամենը թատրոն է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ երբ պատերազմ լինի՝ Աստված մի արասցե, կառավարության անդամներից կռվել չէ, որ պահանջվելու է, այլ պահանջվելու է օպերատիվ ու արդարացի կառավարում, գերարդարացի կառավարում, որովհետև պատերազմը այն պղտոր ջուրն է, որում ձուկ են որսում շատ-շատերը: Սրա լավագույն օրինակը ղարաբաղյան առաջին պատերազմն էր: Այդ պատերազմում Հայաստանը տվեց բազմաթիվ հերոսներ, այդ թվում` նաև իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած, և ստացավ ոչ պակաս և բազմապատիկ ավելի սրիկաներ, որոնք հայրենիքը ծառայեցրին իրենց կյանքին:

Եթե այդ տարիներին լիներ օպերատիվ արդյունավետ և արդարացի կառավարում, ապա պատերազմը որպես պղտոր ջուր օգտագործող շատ ավելի քիչ ձկներ կլինեին, և շատ բան այլ կերպ կլիներ, քան եղավ: Ինչպես ասում են, հաղթողներին չեն դատում, սակայն այդուհանդերձ հաղթանակը լիովին այլ գին կունենար, եթե այսպես ասած` թիկունքում կառավարումը լիներ արդյունավետ:

Հասկանալի է, որ բարդագույն տնտեսա-քաղաքական կացություն էր, ու դրան գումարած նաև իշխանության անփորձությունը: Նոր իշխանությունը նույնիսկ խաղաղ ժամանակի կառավարման փորձ չուներ, ուր մնաց պատերազմականի: Սակայն նախ, իհարկե, ամեն ինչ չէ, որ հնարավոր է անփորձությանը վերագրել, և ընդհանրապես էլ խնդիրը ներկայումս այն է, որ հավանական երկրորդ պատերազմի դեպքում ուղղակիորեն իրավունք չկա թույլ տալ նույն վիճակը թիկունքում, ինչ առաջինի ժամանակ էր: Այսինքն` առաջինը պետք է դաս լինի շատ առումներով օբյեկտիվ բացթողումները չկրկնելու համար, և եթե առաջինի պարագայում շատ բաներ այդ օբյեկտիվությունն ունեին իրապես, ապա երկրորդի դեպքում այդ ամենն արդեն ոչ մի դեպքում չի կարող օբյեկտիվ դիտվել:

Ասել կուզի, որ կառավարություն կոչվածից չի պահանջվելու պառկել, խրամատավորվել ու կրակել, կամուֆլյաժ հագնել և նման այլ ատրիբուտիկայով զբաղվել: Կառավարությունից պահանջվելու է աշխատել, որոշել, վերահսկել, ապահովել արտակարգ պայմաններում թիկունքի, այսինքն` հանրապետության կենսագործունեության կայուն ընթացքը, երաշխավորել իրավահավասարության գերբարձր մակարդակ, արդարության գերբարձր մակարդակ: Սրանք Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից են լինելու հավանական երկրորդ պատերազմի պայմաններում: Առանց դրա` Հայաստանն ուղղակի տանուլ կտա պատերազմը, կպարտվի առաջին հերթին ինքն իրեն, ոչ թե Ադրբեջանին:

Արդեն իսկ ներկայիս կառավարման պայմաններում մենք տանուլ ենք տալիս ինքներս մեզ: Եվ արդեն իսկ, նույնիսկ դեռ պատերազմը չսկսած, կառավարությանը, իշխանական կառույցներին հարկ է «պոդիում դը արտ» ռեժիմով ժամանցի փոխարեն ամեն մի ավելորդ աշխատանքային ժամը նվիրել երկրի ներքին կյանքը բարելավելուն, խաղաղության բալանսը դրականի բերելուն:

Այսպիսով, այն, ինչ երեկ ցուցադրում կամ խաղում էր կառավարությունը՝ պետական կառույցներով հանդերձ, իրականում կյանքի, մարտահրավերների, ժամանակի ներկայիս և ապագայի պահանջների հետ, ըստ էության, ոչ մի կապ չունեցող մի բան էր, ոչ ադեկվատ մի երևույթ, որը բացառապես ուղղված էր քարոզչական նպատակների, սակայն, մեղմ ասած, կասկածելի է, որ կարող է հասնել այդ նպատակներին: Ի վերջո, հասարակության մեջ մտածող շերտերը, վերլուծող շերտերը ինֆորմացիայի հասանելիության հետ մեկտեղ ավելանում են, իսկ դա նշանակում է, որ հասարակության մեջ շատերն են սկսել գիտակցել պետական կառավարման համակարգի օղակների դերը, շատերը նույնիսկ այդ օղակներից մի քանի անգամ ավելի լավ ու խորն են գիտակցում:

Հիմա խնդրի մեկ այլ, ոչ պակաս կարևոր բարոյական կողմի մասին: Պարզապես ամոթ է, երբ բանակում չծառայած նախարարները կամ այլ պաշտոնյաները դեմքի ինքնագոհ արտահայտությամբ լուսանկարվում են կամուֆլյաժներով: Լուսանկարվում են առանց ամաչելու: Եվ այդ լուսանկարներն էլ իշխանական խողովակները առանց ամաչելու տարածում են: Այդ մարդկանց համար այդ ամենը ուղղակի մի փոքր արկած է, ժամանց, զվարճալիք: Իրականում նրանք կամուֆլյաժի մեջ ոչ թե հասկանում են զինվորի կյանքը, ոչ թե իրենց զգում են զինվորի մաշկի մեջ, պատկերացնում հոգսն ու պատասխանատվությունը, այլ մի թեթև ցրվում են, ասենք` ինչպես մի-մի բաժակ բան կխմեին: Եթե նրանք հասկանային զինվորի վիճակն ու պատասխանատվությունը, ապա լուսանկարներում նրանք կունենային դեմքի բոլորովին այլ արտահայտություն:

Այսինքն` իրականում այդ մարդիկ ի ցույց են դնում երկու էական բան՝ նախ որ բացարձակապես թքած ունեն չծառայած լինելով պետական պաշտոն զբաղեցնելու բարոյական անհարմարության վրա և առավել ևս` օրինական պահանջի, ինչը, իհարկե, վաղուց ակնհայտ դարձած բան է, և երկրորդ՝ այդ մարդիկ թքած ունեն նաև զինվորների վրա, այլապես նրանց հայացքներում և դեմքերի արտահայտություններում մի փոքր ջանք կերևա գոնե, մի փոքր փորձ այդ կամուֆլյաժի մեջ զգալ զինվորի պատասխանատվության ծանրությունը:

Այս իմաստով, զվարճանքը զվարճանք, սակայն հոկտեմբերի 8-ի ներկայացումը իրականում հասարակությանը լուրջ խորհելու առիթ պետք է տա, որովհետև իրականում հոկտեմբերի 8-ն ի ցույց դրեց ոչ թե Հայաստանի իշխանությունների մարտական պատրաստվածությունը, այլ պարզապես նրանց ոչ ադեկվատությունը և՛ կառավարման գործի հանդեպ մասնավորապես, և՛ ռազմա-քաղաքական տարածաշրջանային ու միջազգային իրավիճակին ընդհանրապես:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում