Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին:
Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան` Վրաստանից:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:






































