Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Երդում ընդդեմ Արցախի

Այսօր Ստեփանակերտում տեղի կունենա Արցախի Հանրապետության անցումային փուլի համար ընտրված նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շտապել է տեղեկացնել, որ հատուկ արարողակարգային միջոցառումներ չեն նախատեսվում, դրսից հյուրեր նույնպես չկան:

Բակո Սահակյանի երրորդ կամ անցումային շրջանի նախագահության հարցը քննարկվում է հիմնականում այն համատեքստում, որ խախտվել է երրորդ անգամ չառաջադրվելու ժողովրդավարական նորմը, ինչը լեգիտիմության խնդիրներ է հարուցում և հարվածում է Արցախ միջազգային վարկին: Այս հանգամանքն, իհարկե,  առկա է, և այնքան էլ համարժեք չեն Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնյաների պնդումները, թե ամեն բան «թղթով ճիշտ» է,  որովհետև այդպես է նաև Ադրբեջանում, որտեղ ավտորիտարիզմը զարգանում է արդեն բանականության կանոններից դուրս: Մյուս կողմից՝ դողում են մի բանի վրա, որը կա, իսկ ԼՂՀ-ն առայժմ չի կարող հպարտանալ իր միջազգային հեղինակությամբ:

Սակայն Բակո Սահակյանի երրորդ ժամկետի կառավարումն ունի ոչ պակաս կարևոր այլ պրոբլեմներ: «Անցումային փուլ» ձևակերպումն արդեն անորոշության բացասական ֆոն է առաջացնում՝ հատկապես այն պարագայում, երբ անորոշության պակաս Արցախում օբյեկտիվորեն չկա՝ պայմանավորված պատերազմի վերսկսման վտանգի, կարգավորման գործընթացի ելևէջների, մեծ հաշվով՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման մշուշոտ հեռանկարի հանգամանքներով:

Այս պարագայում նախագահության «անցումային փուլը» մի տեսակ ստագնացիայի,  փակուղայնության տպավորություն է առաջացնում, որն արցախցիներին ակամայից հուշում է, թե առաջիկա երեք տարիներին իրենց կյանքում բեկումնային,  որակական փոփոխություններ չեն լինելու: Այս իմաստով Արցախի սահմանադրական փոփոխությունների հեղինակները հաստատ լավագույն լուծումը չեն գտել:

Շատ կարևոր է հասկանալ նաև Արցախում «անցումային փուլի» բովանդակային,  խորքային արմատը, որը թաքնված է արդեն ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: Հայաստանում տեղի է ունենում համակարգային տրանսֆորմացիայի շատ բարդ, բազմաշերտ գործընթաց, և, անկեղծ ասած, տպավորություն է,  որ անգամ Սերժ Սարգսյանը համապարփակ,  ամբողջական պատկերացում չունի նոր իշխանության կոնֆիգուրացիայի հարցում, և շատ քայլեր կատարվում են ոչ թե պլանային տրամաբանությամբ, այլ հընթացս:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը,  բնականաբար,  ժամանակ ու ռեսուրս չուներ զբաղվելու Արցախի նոր իշխանության խնդրով,  որովհետև նախագահի փոփոխությունը ԼՂՀ-ում հանգեցնելու  էր նոր ներքաղաքական ստատուս քվոյի, շահերի որոշակի բախման արցախյան էլիտայում: Բակո Սահակյանի անցումային կառավարմամբ կամ ԼՂՀ ներքաղաքական ստատուս քվոյի պահպանմամբ Սերժ Սարգսյանը ժամանակավորապես լուծեց խնդիրը՝ Արցախի նոր իշխանության ձևավորման հարցը ըստ էության ենթարկեցնելով Հայաստանում նոր համակարգի ձևավորման տրամաբանությանը:

Նույն մոտեցումը գործեց նաև Երևանի քաղաքապետի պարագայում, երբ Սերժ Սարգսյանն արագ հայտարարեց Տարոն Մարգարյանի թեկնածությանը սատարելու մասին,  որպեսզի համակարգային տրանսֆորմացիայի փուլում Երևանի քաղաքապետի պաշտոնը չդառնա ներիշխանական կռվախնձորի թեմա:

Երևանի պարագայում նման մոտեցումը նույնիսկ արդարացված է, որովհետև մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը՝ իր քաղաքական և վարչական ազդեցությամբ, չի կարող դուրս դրվել մեծ համակարգի զարգացումների համատեքստից: Արցախի պարագան միանգամայն տարբեր է, որովհետև եթե հայկական դիվանագիտության առաջնահերթություն է համարվում ԼՂՀ միջազգային ճանաչումը,  ապա վերջինիս իշխանությունը չի կարող լինել հայաստանյան համակարգի սեգմենտը: Արցախի միջազգային սուբյեկտության ճանաչմանը երբեք չենք կարող հասնել,  եթե Ստեփանակերտը լիարժեք սուբյեկտ չէ անգամ Երևանի հետ հարաբերություններում:

Այս համատեքստում ենք արձանագրում,  որ այսօր Ստեփանակերտում երդմնակալություն է՝ Արցախի սուբյեկտության հաշվին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում