Հարավային Կորեայի հարավ-արևելքում մի քանի տասնյակ մարդիկ են վիրավորվել ոստիկաների և տեղացիների բախումների հետևանքով։ Բնակիչները բողոքի ակցիայի էին դուրս եկել ընդդեմ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման շրջանակում արձակման հավելյալ 4 կայանքների տեղակայման։ «Ռենհապ» գործակալության հաղորդմամբ՝ բախումները տեղի են ունեցել հինգշաբթի առավոտյան։
Վիրավորների թվում կան ոստիկաններ։ Որոշ տուժածներ հոսպիտալացվել են։
Չորեքշաբթի Սեուլը հայտնել էր 4 հավելյալ կայանքների տեղակայման մասին՝ հյուսիսկորեական միջուկային փորձարկումների ֆոնին։ Կայանքներն ամերիկյան ուժերի կողմից կտեղակայվեն այսօր՝ Սեուլից 300 կմ հարավ գտնվող Սոնջուի նոր բազայում։








































