Tuesday, 14 07 2026
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:30
Իրանը կմնա Հորմուզի նեղուցի իրական պաշտպան. Արաղչի
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իրանը հարվածել է Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազային
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Լարսը բաց է
07:40
Նավթի գներն աճել են – 13/07/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Ամռան ամիսներին Հայաստանի գրողների միությունը բուռն գործունեություն է ծավալել

ՀԳՄ-ն ամռանը մի շարք ծրագրեր, գեղեցիկ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ է իրականացրել: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց միության ամառային գործունեությունը և խոսեց ապագա ծրագրերից:

«Մայիսին ՀՀ գրողների միությունն իր պոեզիայի այգում  բացօթյա միջոցառում իրականացրեց.  բանաստեղծական լեցուն և հաճելի օր: Նույն ամսին Թիֆլիսում անցկացվում էին Սայաթ-Նովայի օրերը, և դա մեր ու վրաց գրողների հանդիպումների, քննարկումների, գրքերի շնորհանդեսների համար հիմք դարձավ: ՀԳՄ-ն հրատարակեց «Արդի վրաց պոեզիայի անթոլոգիա»-ն, որի թարգմանիչը Գագիկ Դավթյանն է»,- ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով` հունիսի սկզբին, ավանդույթի համաձայն, ՀԳՄ-ն Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցությունը  «Գրականություն և հայրենիք» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են գրողներ Ջավախքից, Արցախից, իսկ հաջորդ տարի կլինեն գրողներ Իրանից, Լիբանանից:

ՀԳՄ-ն կազմակերպել է նաև թարգմանական գրականության խնդիրներին վերաբերող լիանիստ  քննարկում: «Բազմաթիվ լեզուներից հայերեն են թարգմանվում տարբեր գրքեր, որոնց որակի ու չափանիշների մասին դատելը դժվար է, քանի որ այդ գրականությունը վերլուծողներ, մեկնաբաններ գրեթե չկան»,-շեշտեց նախագահը: Նա ասաց, որ եթե նախկինում գրքերը հայերենից հիմնականում ռուսերեն էին թարգմանվում, ապա այսօր` արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Նա ընդգծեց, որ վերջին չորս, հինգ տարվա ընթացքում  հայ  գրողների ստեղծագործությունները տպագրվել են եվրոպական հանդեսներում, թերթերում, ներկայացվել են անթոլոգիաներով:

«Այս ամիսներին իրականացված միջոցառումներից հատկապես կարևորում եմ հուլիսին Գանձայում անցկացված տերյանական օրերը և այն, որ օգոստոսի հինգին Թիֆլիսում բացվեց Հովհաննես Թումանյանի վերանորոգված տունը:

Վերականգման գործընթացը սկսվեց ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հորդորով. նա բարձրացրեց այդ հարցը և մի շարք աջակիցների շնորհիվ տունը դարձավ գրական մշակութային համալիր, որը գրողների հանդիպման, քննարկումների, գրքերի շնորհանդեսների հիանալի վայր է»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին` նա շեշտեց, որ հոկտեմբերի ութից տասներկուսը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների առաջին համաժողովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում