Friday, 10 07 2026
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք

ՊԵԿ տեսուչներն ուռճացնում են ակտերը, կառավարությունն ավելացնում է պարգևավճարները

Կառավարությունն առաջիկա նիստում իր պահուստային ֆոնդից Պետեկամուտների կոմիտեին ավելի քան 1 մլրդ 665 մլն դրամ հատկացնելու մասին որոշում է կայացնելու: Կառավարության որոշման նախագծում այդ խոշոր հատկացումը բացատրվում է ՊԵԿ-ի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով: «Արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից պահանջներին բավարարող հարկային և մաքսային համակարգեր, որոնք պետք է համապատասխան կարողություններ ունենան պետական եկամուտների ապահովման, ստվերային տնտեսության կրճատման համար և լինեն տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մրցունակ՝ նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը»,- նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Նաև նշված է, թե կառավարության ծրագրերի գերակա խնդիրներում առաջնահերթ է ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, իսկ այդ նպատակին հասնելու գործիքներից է համարվում նաև աշխատակիցների նյութական խրախուսումը: Նյութական խրախուսման ֆոնդի ավելացումը կնպաստի հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողական մեխանիզմների կատարելագործմանը: Այն, որ հարկային և մաքսային ոլորտներում կոռուպցիայի նվազեցման և աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն կա, կվկայի անգամ Հայաստանի ամենավերջին խանութպանը: ՊԵԿ-ում անընդհատ այդ բարելավմանն ուղղված հայտարարություններ են արվել ու խոշոր գումարներ հատկացվել բյուջեից կամ կառավարության պահուստային ֆոնդից ՊԵԿ-ին միշտ էլ մեծ փողեր են տրվել որպես աշխատողներին պարգևավճարներ և հավելավճարներ:

Օրինակ՝ 2016թ. երբ ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարության կազմում էր, այդ երկու գերատեսչություններին միասին բյուջեի մի տողից որպես աշխատավարձ ու հավելավճար հատկացվել էր 460 մլն դրամ, ավելի քան կրկնակի չափով՝ 960 մլն դրամ էլ պարգևավճար: Ֆիննախի փաստաթղթերից տեղեկանում ենք, որ այս տարի միայն ՊԵԿ-ի աշխատողներին աշխատավարձեր և հավելավճարներ է հատկացվել 7,5 մլրդ դրամ, իսկ պարգևատրումներ՝ 205 մլն դրամ: Նույն փաստաթղթի մեկ այլ էջում էլ նշվում է, որ որպես աշխատավարձեր և հավելավճարներ հատկացվում է 870 մլն դրամ, իսկ ֆիննախի և մաքսայինի աշխատողների պարգևատրման համար՝ մոտ 2,5 մլրդ: Այսինքն՝ այսպես թե այնպես, ՊԵԿ-ին աշխատավարձերի, հավելավճարների ու պարգևատրումների համար մեծ գումարներ են հատկացվել,  ամեն տարի է հատկացվել: Բայց արդյո՞ք այդ համակարգում կոռուպցիան վերացել է, կամ աշխատանքի արդյունավետությունն է բարձրացել: Ի դեպ, այդ ուղղությամբ հայտարարություններն ավելի ուժգնացան վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին, այնուհետև նրա կողմից ՊԵԿ նախագահի պաշտոնում իր հավատարիմ Վարդան Հարությունյանին նշանակելուց հետո: ՊԵԿ-ում աշխատանքի արդյունավետության մեջ մտնում են թե՛ կոռուպցիայի վերացումը, թե՛ գործարար դաշտում հավասար խաղի կանոնների հաստատումը, թե՛ ստվերային շրջանառությունը հարկման դաշտ բերելը: Արդյոք այդպե՞ս է, և արդյոք արդարացվա՞ծ է ՊԵԿ-ին լրացուցիչ խոշոր գումարների հատկացումը:

Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե փոքր և միջին բիզնեսի ավելի քան ութ ընկերություններ հայտնել են, որ ՊԵԿ տեսուչները ուռճացված ակտեր են գրել: Այդ ընկերությունների մի մասը դատարանում վիճարկել է այդ ակտերը, մյուսները առաջիկայում կորոշեն, թե ինչ անեն: Ընդ որում՝ տեսուչներն այդ ընկերություններում ասել են, թե «դուք ճիշտ եք, բայց մենք պետք է գրենք»: ՊԵԿ-ի այդ գործելաոճը հասկանալու համար Գ.Մակարյանը հանդիպել է թե՛ Կ.Կարապետյանի և թե՛ Վ.Հարությունյանի հետ: Նա հանդիպել է նաև ՊԵԿ ստուգումների վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի և տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Իսկ առաջիկայում նա պետք է կազմակերպի այդ ընկերությունների և ՊԵԿ ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը՝ հասկանալու համար, թե ինչու են նման ուռճացված ակտեր գրվել:

Հայտնի է, որ ինչպես Ոստիկանության համակարգում է, այդպես էլ ՊԵԿ-ի տեսուչները պարգևավճարներ ու հավելավճարներ են ստանում նաև իրենց ներկայացրած ակտերի գումարներից: Եվ ընկերությունների վրա որքան մեծ գումարի ակտեր գրեն, այնքան շատ հավելավճարներ կստանան: Սա կարծես թե կուռուպցիայի օրինականացված մի տարբերակ է, երբ կաշառքի փոխարեն կամ կաշառքին զուգահեռ նաև այս ճանապարհով են փող աշխատում: Հատկապես, որ երբեմն այդ հավելավճարներն ու պարգևատրումներն աշխատավարձից կրկնակի-եռակի անգամ բարձր են լինում:

«Ես ակտերով պայմանավորված պագևավճարների հարցը բարձրացրեցի հանդիպման ժամանակ, Վ.Հարությունյանը պատասխանեց, որ համակարգում աշխատավարձերը բարձրացրել են, և խիստ հանձնարարվել է, որ կաշառք չպետք է վերցնեն, վերցնելու դեպքում էլ խիստ կպատժվեն: Բոլոր դեպքերում, մարդիկ տարբեր են, ղեկավարությունը խնդիր դրել է, բայց նրանցից ներքև բաժնի պետեր, տեսուչներ կան: Պետք է հասկանալ իրավիճակը, դրա համար էլ քննարկումներ կանենք: Ես ներկայացրել եմ իմ անհանգստությունը, որ մեծ ակտեր են գրվել, և որ որոշակի ռիսկեր եմ տեսնում դրա մեջ: Տեսուչները գումարներ չեն պահանջել, բայց ուռճացված ակտեր գրելը, ասելը, թե դուք ճիշտ եք, բայց մենք պետք է գրենք, տարօրինակ է: Եղել է նաև հակառակ երևույթը, որ քիչ են գրել ակտը: Նրանք էլ պատրաստակամություն հայտնեցին հասկանալու պատճառը»,- հավելեց Գ.Մակարյանը:

Վերջինս նաև նշեց, թե վերը նշված պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացրել, որ եթե անգամ անկողմնակալ ակտեր են գրվում, բայց դրանց հետևանքով ընկերություններ են փակվում, սոցիալական խնդիր է սրվում: «Մյուս կողմից էլ ընկերությունն այդ ակտը պետք է ժամանակացույցո՞վ մարի, թե՞ միանգամից մարի ու սնանկանա: Թե՞ պետությունը կարող է առողջացման կամ սուբսիդավորման ծրագիր առաջարկել: Չէ՞ որ պետության տարբեր կառույցներ անընդհատ բիզնեսի զարգացման, ներդրումների ներգրավման շահագրռվածություն են հայտնում: 100 աշխատատեղ ստեղծելը հանաք բան չէ: Ես հիմա այդ քննարկումների փուլում եմ: Մենք կողմ չենք պետությանը խաբած հիմնարկին օգնել, բայց եթե ուռճացված ակտեր են գրվել կամ հիմնարկը կարևոր է, ամբողջ աշխարհում ձեռնարկությունների փակվելը լավ երևույթ չի դիտարկվում»,- հավելեց Գ.Մակարյանը:

Ի դեպ, վերջինս նաև հավելեց, որ ՓՄՁ ոլորտում ընկերությունները շարունակվում են փակվել նույն տեմպով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում