Monday, 06 05 2024
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային
Պայթյուն Կիրանցում. զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Ուսումնասիրվում են քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը». ՔԿ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի

Անվերջանալի սկանդալ հայ-վրացական հարաբերություններում

Մայիսի վերջին մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվելու քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանը դեսպանների փոփոխության մի շարք սկսեց, և բացի Վրաստանից՝ դեսպանների փոփոխություն տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում, որտեղ դեսպան նշանակվեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, Դանիայում գործող դեսպանին փոխարինեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Բայց Սերգեյ Մինասյանի նշանակման գործը այդպես էլ գլուխ չեկավ: Մինասյանը սրտատրոփ սպասում էր իր նշանակմանը, և իր նշանակման ուշացման հետ կապված հարցերին պատասխանում էր, որ մինչև օգոստոսի վերջ նորություն կլինի:

Հիմա արդեն սեպտեմբերի սկիզբն է, բայց նշանակումից նորություն չկա: Սկզբունքորեն կարող է և նորություն չլինել, եթե Հայաստանը համառի Մինասյանի նշանակման հարցում: Մեր տեղեկություններով՝ մայիսից մինչև հիմա՝ երեք ամսից էլ ավելի երկար ժամանակ, Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են Սերգեյ Մինասյանի նշանակման ագրեմանը տալ՝ ըստ էության հայտարարելով, որ նա իրենց համար անցանկալի անձ է:

Իսկ ինչո՞ւ պետք է Վրաստանի իշխանությունները դեմ լինեին Մինասյանի նշանակմանը: Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի դեսպան իր նշանակման վայրում ներկայացնում է իրեն նշանակած երկրի շահերը. այդպիսին է դեսպանի առաքելությունը: Մինչդեռ Մինասյանի դեպքում Վրաստանի իշխանությունները լուրջ կասկածներ ունեն, որ նա ներկայացնելու է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը: Եթե նկատի ունենանք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն՝ դրանք խզվել են 2008թ. ռուսական ագրեսիայից անմիջապես հետո, Վրաստանի իշխանությունները կտրականապես դեմ են իրենց երկրում Ռուսաստանի ներկայացուցիչ ունենալուն, որքան էլ որ նա ֆորմալ իմաստով ներկայացնի Հայաստանը:

Վրաստանի իշխանությունները Մինասյանի՝ Ռուսաստանը ներկայացնելու հարցում մի քանի հիմնավորումներ ունեն: Նախ՝ նա երկար տարիներ զբաղեցնում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ այդ ինստիտուտը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, այսինքն՝ Մինասյանը ռուսական հիմնարկի աշխատակից է, այն էլ խիստ քաղաքականացված հիմնարկի: Բացի այդ, Մինասյանի հայրը ժամանակին աշխատել է Վրաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում, և դա ևս Վրաստանի իշխանությունների համար հիմնավոր փաստարկ է Մինասյանին չվստահելու: Սա նույնն է, որ Վրաստանը փորձի Հայաստանում դեսպան նշանակել որևէ ընդգծված ադրբեջանամետ քաղաքագետի, ով երկար տարիներ աշխատավարձ ստացած կլինի Վրաստանում գործող ադրբեջանական որևէ հիմնարկից: Համաձայնենք, որ Հայաստանի համար այնքան էլ հաճելի չի լինի սեփական երկրում նման դեսպանի առկայությունը:

Վրաստանի իշխանությունները անհարմար դրության մեջ են դրել Հայաստանին, քանի որ հարևան և բարեկամ երկրների հարաբերություններում ընդունված չէ դեսպանին երեք ամսից ավելի ագրեման չտալ: Բայց ինչպես նշեցինք, Վրաստանի իշխանությունները չեն համարում, որ Մինասյանը ներկայացնելու է Հայաստանը: Իսկ դիվանագիտական հարաբերությունները ենթադրում են փոխադարձություն, և եթե Վրաստանը ներկայացուցիչ չունի Ռուսաստանում, ապա Վրաստանը իրավունք ունի թույլ չտալու, որ Ռուսաստանն էլ ներկայացված լինի Վրաստանում:

Ստեղծված փակուղային իրավիճակից թերևս միայն մի ելք կա. Հայաստանը պետք է նոր դեսպանի թեկնածություն առաջարկի Թբիլիսիին: Հայաստանի համար առաջադրված թեկնածուից հրաժարվելը համարժեք է դիվանագիտական սկանդալի բացահայտման և հրապարակայնացման՝ չնայած ագրեմանի ստացման ձգձգումը այդ սկանդալին անվերջանալի ընթացք է խոստանում: Նոր և Վրաստանի համար ավելի ընդունելի թեկնածուի առաջադրումը ընդամենը կարող է ընդգծել Հայաստանի ինքնիշխանությունը դիվանագիտական հարաբերություններ կառուցելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում