Monday, 13 07 2026
17:10
Ֆրանսիայում հարյուրավոր հրշեջներ փորձում են հանգցնել անտառային հրդեհը
Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն
16:50
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ
16:40
Ա կետից՝ դեպի ապագա. Ամերիաբանկը մեկ հարկի տակ էր համախմբել «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին
16:30
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
16:10
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով
15:50
ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը
15:40
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյան
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյան
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր

ՀՀ ֆինանսների նախարարության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կհանվի աճուրդի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա  2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 12:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23):Այս մասին  տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ.  հուլիսի 20-ի թիվ 876-Ա  որոշմամբ օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը

* Թիվ 4 լոտի(Վարչական շենքի մաս, ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Ա. Մելիքբեկյան փող., N 10) աճուրդը կայացել է 01.09.2017թ.-ին,  գտնվում է վճարումների   ընթացքում  (վճարման  վերջնաժամկետը՝  01.12.2017թ.,  ժամը  17:00)

**Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 876-Ա որոշման՝

– աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած,  օգտագործման  ու  սպասարկման  համար  անհրաժեշտ  հողամասերիկադաստրային  արժեքները.

–  ՀՀ  կառավարությանն  առընթեր  պետական  գույքի կառավարման   վարչության   պետն`    աճուրդի   հաղթողի  կողմից   (այսուհետ`  գնորդ)    առաջարկվածգնի,   հողամասի  կադաստրային արժեքի,  ինչպես նաև գույքի արժեքի  որոշման համար  նախատեսված  գումարը (ներառյալ  ավելացված  արժեքիհարկը)  վճարելուց հետո մեկամսյա  ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման  մասին  պայմանագիր՝  դրանում  նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր  միջոցների   հաշվին վճարել   պայմանագրից  բխող  գույքային  իրավունքների  պետական   գրանցման  համար  օրենքով  սահմանվածգումարներն  ու  տուրքերը:

– առաջին աճուրդի  ժամանակ  չվաճառված  գույքի վաճառքի  նպատակով  կազմակերպել  նոր աճուրդներ՝  յուրաքանչյուր  հերթական  աճուրդիժամանակ  գույքի  վաճառքի  մեկնարկային  գինը  նվազեցնելով  վերջին  աճուրդի  մեկնարկային  գնի  20 տոկոսի  չափով  (հրապարակայինծանուցում(ներ)ը  կհրապարակվեն  այն  ձևով,  ինչպես  կատարվել  է  աճուրդի  մասին  սույն  հրապարակային  ծանուցումը).

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև  15.09. 2017թ. ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին  (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) են ներկայացրել.

– աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է՝ յուրաքանչյուր գույքի մեկնարկային գնի 5 տոկոսը, մուտքագրման հաշիվն է` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի թիվ 163518001652 դրամային հաշիվը:

– աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է` 20000 (քսան հազար) դրամ (վճարվում է  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի  ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից  չի վերադարձվում,

– անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23)` մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր աշխատանքային  օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), զանգահարելով 011 80-01-09 հեռախոսահամարով:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված եռամսյա ժամկետում հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում, և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը:

Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում