Saturday, 11 07 2026
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել

Անհանգստացնողը սկզբունքներն են. Երևանի նախկին քաղաքապետը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, առաջարկվում է ազգային հերոսների անուններով վերանվանել Երևանում հայ բոլշևիկների, կոմունիստ գործիչների անունները կրող փողոցները: Որպես նախկին քաղաքապետ՝ ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ: Ինչո՞ւ այն ժամանակ չփոխվեցին այս անունները, ինչո՞ւ սկսված գործընթացը կիսատ մնաց, երբ դրա համար կար համապատասխան մթնոլորտ և անհրաժեշտ միջավայր:

– Կարծում եմ՝ այդ աշխատանքն անընդհատություն է ենթադրում, և չեմ կարծում, որ այն ժամանակ կիսատ է մնացել սկսված գործընթացը: Այսօր անհանգստացնող է այն, թե ինչ սկզբունքներ կամ ինչ չափանիշներ են ընդունվելու վերանվանումներն իրականացնելու համար: 90-ականներին ցանկությունը շատ ավելին էր, քան հիմա, և այն ժամանակ հասկանալի էր, ավելի շատ, քան հիմա, դրա կարիքը կար, բայց ամենաճիշտ տարբերակն ընտրվեց, և ամենահավասարակշիռ որոշումը կայացվեց, որ հապշտապ չարվի, ամեն մեկի ցանկությամբ չիրականացվի, այլ հնարավորինս մասնագիտական եզրակացությունների հիման վրա: Երևանի քաղաքապետարանում լուրջ հանձնաժողով էր ձևավորվել, որը աշխատում էր շատ արդյունավետ և շատ օգտակար գործ կատարեց: Այնտեղ ընդգրկված էին մասնագետներ, պատմաբաններ, հայտնի մարդիկ, որոնց տեսակետն ընդունելի է հասարակության կողմից, ինչպես նաև քաղաքապետարանի քաղխորհրդի կողմից, քանի որ, ի վերջո, քաղխորհուրդն է այդ որոշումը կայացնում: Այսինքն՝ մենք այն ժամանակ ամենակարևոր հարցը լուծեցինք և այդ օրերի տրամադրությունների արդյունքում րոպեական որոշումներ չընդունեցինք, այլ հաշվի առանք շատ հանգամանքներ: Հասկանալի է, որ ընդհանրապես պատմությունը վերանայելն անշնորհակալ գործ է, շատ դեպքերում պատմությունը ճշմարտացիորեն չի ներկայացվել մեզ: Իմ կյանքի փորձով կարող եմ ասել, որ այն պատմությունը, որ ուսումնասիրել եմ դպրոցում կամ հետագայում, հիմա էլ վերընթերցում եմ, դրանք նույն դեպքերի, իրադարձությունների հետ կապված տարբեր պատմություններ են: Ավելին՝ այսօր մեր բոլորի աչքի առջև պատմությունն է խեղաթյուրվում, մենք ոչինչ չենք կարողանում անել, որովհետև կան Էդիկ Մինասյանի նման պատմաբաններ, ովքեր այսօրվա դեպքերը, որոնց մասնակից եմ եղել ես և ձեզնից շատերը, ուղղակի խեղաթյուրում են:

– Նկատի ունեք դասագրքերում մարտի մեկի նկարագրության հատվածնե՞րը:

– Այո, և դա ներկայացվում է մեր պատմության դասագրքերում և մատուցվում է դպրոցականներին:
Եվ այսօր փողոցների անունները վերանվանելու թեման հապշտապ եղավ, և չգիտեմ՝ ինչից ելնելով սա եղավ, քանի որ նախընտրական քարոզչության ժամանակ ոչ ոք այդպիսի նախաձեռնությամբ հանդես չէր եկել:

– Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներից մի քանիսը դեմ են Լենինգրադյան փողոցի վերանվանմանը Ազգալդյանի անունով:

– Կոնկրետ ինչ-որ փողոցի կամ փողոցների վրա են կոնկրետացել, բայց սա չէ կարևորը: Վերջիվերջո, եկեք ընդհանուր սկզբունք որդեգրենք՝ ինչ ենք ուզում անել, ընդհանրապե՞ս պատմությունը խեղաթյուրենք, ընդհանրապե՞ս մոռանանք ինչ-որ բան, բայց որ եղել է, ինչպե՞ս մոռանանք: Բոլոր ժամանակներում եղել են լավ և վատ ղեկավարներ, լավ և վատ քաղաքական և ռազմական գործիչներ: Հիմա պատմության ո՞ր ժամանակաշրջանն ենք վերցնում, կամ Հայաստան պետության համար ի՞նչ իրադարձություն ենք կարևորում այդ գործողությանը գնահատական տալու համար: Սա շատ բարդ գործ է: Այստեղ մեկ կարևոր հանգամանք կա: Հավատացեք, սա ժամանակ է պահանջում: Վերցրեք Ռուսաստանի պատմությունը. բոլշևիկյան ժամանակաշրջանում Ցարական Ռուսաստանի հետ կապված ամեն ինչը վերացվեց, հետո մեկ էլ անցնում է 100 տարի, պարզվում է, որ նրանց արձանները, որ վերացվել էին, դարձել են սրբեր: 30-ականներ թվականների պատմությունը. 30-ականներին թշնամիներ էին, 50-ականներին դարձան հերոսներ: Այսինքն՝ պետք է կարողանալ սպասել: Իհարկե, եթե կան հեղինակություններ, ոչ ոք դեմ չէ, որ այդ մարդկանց հիշատակի հետ կապված փողոց վերանվանվի: Այստեղ ուրիշ խնդիր էլ կա. իշխանությունը պետք է համարձակություն ունենա: 90-ականներին մենք մեծ ճնշման տակ էինք՝ Ղարաբաղի պատերազմ, զոհվածներ, արժանի մարդիկ, որոնց բարեկամները, ընկերները, ծանոթները, այդ թվում նաև ազատամարտիկ ընկերներ, որոնց մի մասը ԳԽ պատգամավորներ էին: Բոլորը դիմում էին մեզ, որ խնդրում ենք՝ մեր ընկերոջ, բարեկամի անունով վերանվանեք դպրոց, փողոց և այլն, և այլն: Բայց ի պատիվ այդ մարդկանց, նաև ի պատիվ այդ ժամանակվա քաղխորհրդի՝ ինչ-որ սկզբունքներ ընդունեցինք և այդ մարդկանց խնդրեցինք մեզ ժամանակ տալ: Եվ այնպես չէր, որ որևէ մեկը փորձում էր իր ցանկությունը պարտադրել: Մենք վերջնականապես այն կայացած պետությունը չենք, որ կարողանանք ճիշտ որոշում ընդունել:

– Նման առաջարկով հանդես եկողները ասում են, թե պետք է այս փողոցները վերանվանեն, որպեսզի մարդիկ իմանան, որ մարդու կյանքը, ազատություններն ամենաարժեքավորն են, որ յուրաքանչյուր ոտնձգություն դատապարտվելու և հիշվելու է, որ ՀՀ քաղաքացին, իշխանությունը չմտածի Միկոյանի արձանը դնելու մասին և այլն: Առհասարակ այսքան խնդիր, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է լուծել փողոցների անվանափոխումը:

-Թող ինձ ներեն, բայց սա ինձ ավելի շատ դեմագոգիա է հիշեցնում: Սա շատ նման է նրան, որ երբ կառավարությունը որոշումներ է ընդունում պետական գույքի կառավարման արդյունավետությունից ելնելով, մեկ էլ պարզվում է՝ շենքը վաճառում են: Իրականում բոլորս կողմ ենք նրան, որ միայն արժանի մադկանց անունով լինեն փողոցները: Որևէ մեկը կընդդիմանա՞ր, որ Լենինի պողոտան վերանվանվեց Մաշտոցի պողոտայի: Բոլորս միանգամից ընդունեցինք, որ հենց այդպես էլ պետք է լինի: Այն ժամանակ մենք սկզբունք էինք դրել: Ձեր լրատվամիջոցի հետ զրույցում Ամատունին հիշեցրեց, նրան պետք է դիմել, քանի որ նա այն մարդկանցից է, որ օբյեկտիվորեն է վիճակը ներկայացնում: Նա շատ ճիշտ հիշեցրեց, թե ինչպես էինք աշխատում այն ժամանակ: Այն ժամանակ մոտեցում էինք ընդունել կենտրոնը տվյալ ժամանակաշրջանի հայտնի դեմքերի անունով վերանվանելու: Ես կողմնակից չեմ հապշտապ և չհիմնավորված քայլերի:

Պետք է այնպես անել, որ հիմնովին հարցը լուծվի, և շատ մեծ պրոբլեմ չդարձնենք: Այսօր բոլոր հարցերը պետության մեջ լուծվել են՝ փողոցների վերանվանման հա՞րցն է մնացել: Քաղաքում հազար ու մի հարց կա, թող հենց հիմա աղբահանության հարցը լուծեն կամ քաղաքի ճարտարապետական տեսքի աղավաղման հարցը բարձրացնեն: Այս խնդիրներն ավելի կարևոր են: Կկարողանա՞ն իշխանությանը պարտադել, որ կոռուպցիան պետք է համակարգից վերացնել, և մարդիկ օրենքի շրջանակում կառուցապատում իրականացնեն: Սրանք ավելի կարևոր հարցեր են, քան փողոցի անունը փոխելը:

– Այն ժամանակ փողոցների անվանափոխման հարցը կիսա՞տ է մնացել:

– Ոչ, սա շարունակականություն ենթադրող հարց է: Կա ևս մեկ սկզբունք, որը չի պահպանվում. որևէ մեկի հիշատակին փողոց վերանվանելու համար կա ժամանակային խնդիր: Միանգամից մի քանի ամիս հետո չես կարող: Ուրիշ բան, որ կան առանձնահատուկ դեպքեր, երբ պետական մակարդակով կառավարական որոշումներ են լինում, դա այլ խնդիր է, բայց երբ առօրյա, սովորական աշխատանք է, սահմանափակումներ կան: Կարող եմ իմ ժամանակաշրջանի համար ասել, որ լրջորեն աշխատել են և պատասխանատու գործ են արել: Ես որպես քաղխորհրդի նախագահ՝ անընդհատ անդրադառնում էի այդ խնդրին, շարունակ աշխատանք կար: Հանձնաժողովի կարծիքը մեզ համար հեղինակավոր կարծիք էր, մենք չէինք կարող շրջանցել, և առանց հանձնաժողովի եզրակացության որևէ գործընթաց տեղի չէր ունենում:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում